2015 թ. տարվա կրթական ծրագիր. «Իմ տոհմածառը»
Ծրագրի անվանումը. | Իմ տոհմածառը | |
Ծրագրի նպատակը. | «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» ծրագրի շրջանակում թանգարան այցելող դպրոցականներին կոմպոզիտորի տոհմի պատմությանը ծանոթացնելու միջոցով սովորեցնել տոհմածառ ստեղծելու սկզբունքները: Ծրագիրը ներառում է. էքսկուրսիա թանգարանում, տոհմածառի պատրաստում (յուրաքանչյուր աշակերտ կպատրաստի իր ընտանիքի տոհմածառը), երաժշտության ունկընդրում և մասնակցություն «Վիրտուալ դիրիժոր» ինտերակտիվ խաղին: |
Կրթական ծրագրի արժեքը` | 2000դր /15 հոգանոց խմբի համար/ | |
Մուտքի տոմսի արժեքը` | 300դր | |
Ուղեկցող մանկավարժի մուտքն անվճար է: |
«Երևակ» կրթահամալիրի սաներն էլ պատրաստեցին իրենց տոհմածառերը:
Ալ.
Սպենդիարյանի տուն-թանգարանում մարտի 10-ին հյուրընկալել էինք Նիկոլ Աղբալյանի անվ. № 19 դպրոցի 4-րդ դասարանցիներին՝ ուսուցչուհի Մանյա Ղազարյանի ուղեկցությամբ: Նրանք էլ ստեղծեցին իրենց տոհմածառը:
«Իմ տոհմածառը» կրթական ծրագրի շրջանակում Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը հյուրընկալեց «Ուսում» դպրոցի 3-րդ դասարանցիներին՝ դասղեկ Հասմիկ Ավետիսյանի հետ:
|
«Իմ տոհմածառը» կրթական ծրագիր շրջանակում փետրվարի 28-ին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը հյուրընկալեց Դ. Հովսեփյանի անվ. 191 դպրոցի 3-րդ դասարանցիներին՝ դասղեկ Աննա Մուրադյանի հետ:
|