Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Կրթական ծրագրեր 
    • «Երեք արմավենի»
    • «Երաժշտական դիմանկար»
    • «Իմ տոհմածառը»                                 
  • Կապ

Թանգարանային կյանք 2015

Վերադառնալ արխիվ 2015

Ոգեկոչման երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «Հարյուր տարի անց…»

26/04/2015

Ապրիլի 21-ին տուն-թանգարանի պուրակում կայացավ «Հարյուր տարի անց» խորագրով ոգեկոչման երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Հնչեցին սիմֆոնիկ նվագախմբի և ձայնի համար հարյուր տարի առաջ գրված Սպենդիարյանի «Առ Հայաստան» և «Այնտե՜ղ, այնտե՜ղ, դեպ վեհ այն դաշտը» ստեղծագործությունները, որոնք հնչել են  20-րդ դարասկզբին: Դրանք տուն-թանգարանի նախաձեռնությամբ փոխադրվել են փոքր կազմի և ձայնի համար և հնչեցին նոր թարմությամբ: Երաժշտասեր հասարակությունը հնարավորություն ունեցավ ունկնդրելու կոմպոզիտորի այս գրեթե անհայտ ստեղծագործությունները՝ նոր մատուցմամբ: Ավազանում լուսարձակող հարյուր անմոռուկների լույսի ներքո մեցցո-սոպրանո Նարինե Անանիկյանի և տենոր Տիգրան Օհանյանի կատարմամբ այս ստեղծագործություններն հնչեցին որպես բողոքի ձայն հարյուր տարի առաջ կատարված ոճրագործության դեմ: Համերգը ղեկավարեց դիրիժոր Հարություն Արզումանյանը:
Պուրակում նաև բացառիկ ցուցադրություն էր: Ցուցադրվեցին այս երկու ստեղծագործությունների ձեռագրերը և առաջին հրատարակությունները: Երեկոյի ավարտը ազդարարեցին վառվող լապտերները, որոնք երիտասարդների ձեռքով երկինք բարձրացան՝ իբրև հայ ժողովրդի հարատևման խոհրդանիշ:

  • Ոգեկոչման երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին
  • Ոգեկոչման երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին
  • Ոգեկոչման երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին
  • Ոգեկոչման երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին
  • Ոգեկոչման երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին
  • Ոգեկոչման երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին
  • Ոգեկոչման երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին
  • Ոգեկոչման երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

Ապրիլի 21-ի երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակը լուսավորվել էր 100 անմոռուկների խորհդանշական լույսով:  Տարիներիլ ռությունից հետո կրկին պետք է հնչեին Սպենդիարյանի այն երկու ստեղծագործությունները, որոնք կոմպոզիտորի արձագանքն էին 20-րդ դարասկզբին կատարված ցեղասպանությանը: Որպես ճշմարիտ արվեստագետ, խորապես մտահոգված լինելով արևմտահայության ճակատագրով կոմպոզիտորը իր զգացմունքներն ու հույզերը արտահայտեց  «Առ Հայաստան» (խոսք՝ Հովհաննես Հովհաննիսյանի) և «Այնտե՜ղ, այնտե՜ղ, դեպվեհայնդաշտը» (ըստ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի) ստեղծագործություններում:
100 տարի անց դրանք կրկին իրենց բողոքի, ազատության կանչով՝ որպես արձագանք ժամանակի կատարված ոճրագործության դեմ, սակայն ազգի հարատևման տենչով՝ իրենց անսպառ ձայնը հնչեցրեցին կոմպոզիտորի երազանքների օրրանում:
Հասարակությանը այս գրեթե անհայտ ստեղծագործությունները մատուցվեց մի նոր թարմությամբ ու նորշնչով:
«Առ Հայաստան» կոնցերտային արիան՝ ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար, կոմպոզիտորըգրել է 1915 թ.՝ ըստ Հ. Հովհաննիսյանի համանուն բանաստեղծության (ռուսերեն թարգմ.՝ Կ. Բալմոնտի): Այս երկը ներկայացնում է ոչ միայն ժողովրդի դաժան ճակատագիրը այլև լավատեսական հավատն ու համոզվածությունը, որ չի մեռնի ազգը հայոց, այլ կապրի իր ոգեղենզորությամբ ու կհարատևի: Ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է 1916 թ.  Յալթայում:Այսօր այն հնչեց անզուգական մեցցո-սոպրանո Նարինե Անանիկյանի կատարմամբ,  ունկնդրին փոխանցելով այն ցավն ու ցասումը, բայց նաև այն մեծ հույսը, որ ապրել է կոմպոզիտորն այս ստեղծագործությունը արարելիս:
Կանտատտենորի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ ըստ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի: Երկի տպագրությունը համընկավ Արևմտյան Հայաստանում հայերի կոտորածի և Առաջին համաշխարհային պատերազմի հետ: Նոտայի վաճառքից ստացված ողջ հասույթը կոմպոզիտորը տրամադրեց արևմտահայերի օգնության ֆոնդին: Նոտայի շապիկը ձևավորեց Մ. Սարյանը:
Առաջին անգամ այն հնչեց 1915 թ. Մոսկվայի էրմիտաժ թատրոնում: Հայաստանում այն հնչեց 1926 թ.՝ կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության 25-ամյակին նվիրված սիմֆոնիկ համերգիընթացքում:

Ավազանում լուսարձակող 100 անմոռուկների լույսիներքո, մեցցո-սոպրանո Նարինե Անանիկյանի և տենոր Տիգրան Օհանյան կատարմամբ այս ստեղծագործությունները հնչեցին որպես բողոքի ձայն 100 տարի առաջ կատարված ոճրագործության դեմ: ՀամերգըղեկավարեցդիրիժորՀարությունԱրզումանյանը:
Պուրակում նաև բացառիկ ցուցադրություն էր. Ցուցադրվեցին այս երկու ստեղծագործությունների ձեռագրերը և առաջին հրատարակությունները:
Երեկոյի ավարտը ադարարեցին վառվողլապտերները, որոնքերիտասարդների ձեռքով երկինք բարձրացան՝ իբրև հայ ժողովրդի հարատևման խոհրդանիշ:

 

1943թ. Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուի մեջ՝ Գ. Բուդաղյանի խմբագրությամբ, իսկ 1947թ.վերահրատարակվել է:
«Այնտե՜ղ, այնտե՜ղ, դեպ վեհ այն դաշտը
Կոմպոզիտորը այս ստեղծագործությունը գրեց 1910-1914 թթ.և բազմիցս փոփոխեց խորագիրը՝  «Հերոսի հիշատակին», «Աղասու գերեզմանը», «Հերոսի հետքերով», «Մոռացված շիրիմներ»,  «Հայ զորականիերգը» և վերջապես  «Այնտե՜ղ, այնտե՜ղ, դեպ վեհ այն դաշտը»: Ստեղծագործությունը նվիրվեց Խ. Աբովյանիհի շատակին («Վերք Հայաստանի» վեպի հրատարակման 50-ամյակի առթիվ): Ռուսերեն տեքստը Ալ. Սպենդիարյան ըգրեց «Վերք Հայաստանի»  վերջաբանի մոտիվներով: Լույս տեսավ 1914թ. Պյոտր Յուրգենսոնի հրատարակությամբ: Երկի տպագրումը համընկավ Արևմտյան Հայաստանումթուրքերի կողմից սկսված ջարդերի և առաջին համաշխարհային պատերազմի հետ:  Այս ստեղծագործությունը կոմպոզիտորի համար դարձավ «Տուրք ներկա ժամանակին»: Նոտայիվաճառքից ստացված ողջ հասույթը կոմպոզիտորը տրամադրեց Մոսկվայի Հայկական կոմիտեին՝ արևմտահայերին օգնություն ցուցաբերելու համար: Կոմպոզիտորի ցանկությունն էր, որ պեսզի նոտայի շապիկը նկարազարդվի հայ նկարչի կողմից:   Այն իրականացրեց գեղանկարիչ Մ. Սարյանը:

Առաջին անգամ այն հնչելէ 1915թ.Մոսկվայի էրմիտաժ թատրոնում, իսկ Հայաստանում 1926թ. կոմպոզիտորի 25-ամյա գործունեությանը նվիրված սիմֆոնիկ համերգին:  


Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության