Մեծերը Ալ. Սպենդիարյանի մասին

ՄԱՆՐԱՄԱՍՆ

Մարտիրոս Սարյան

«Ալմաստը» ըստ էության դարձավ Սպենդիարյանի կարապի երգը: Դա նրա ստեղծագործության գագաթն է, թանկարժեք ընծա հայ ժողովրդին: Սպենդիարովը իրոք թողել է պայծառ հիշատակ: Թող որ այն մնա սերունդներին:

Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով

Դուք Ձեր ծնունդով արևելյան մարդ եք, Արևելքը, ինչպես ասում են, ձեր արյան մեջ է, և Դուք այդ պատճառով կարող եք երաժշտության բնագավառում տալ ինչ-որ ճշմարիտ, անգնահատելի մի բան:

Հովհաննես Թումանյան

Ահա էսօր էլ գալիս է երաժշտական աշխարհքում անուն հանած հայ նշանավոր երաժշտագետը` Ալ. Սպենդիարյանը, օտար երկրից դեպի հայրենի մթնոլորտը, արևրմտյան երաժշտությունից դեպի արևելյան երաժշտությունը, մեծ ու գեղեցիկ ծրագրիրներով, որոնց գործ դառնալուն առհավատչյա են իր խոշոր տաղանդն ու փայլուն պատրաստությունը . . .

Ալեքսանդր Գլազունով

Սպենդիարովը հափշտակվեց իր ժողովրդի երաժշտությունը գեղարվեստական մեծ բարձրության հասցնելու խնդրով, և ստեղծագործական այդ մարզում նա իրեն հավասարը չունի:
Որպես անհատ Սպենդիարովը վայելում էր համընդհանուր սեր: Նա շատ հմայիչ, բյուրեղյա ազնվությամբ, համեստ և անչափ բարի մարդ էր:

Արամ Խաչատրյան

Երբ երաժշտությունը քեզ դուր է գալիս, թվում է, թե այն դու ես գրել: Սպենդիարյանի երաժշտությունը ես այդպես եմ ընկալում:

Ավետիք Իսահակյան

Այդ մեծատաղանդ մարդուց առաջին հանդիպումիս այն տպավորությունը ստացա, որ նա այս աշխարհի մարդ չէ: Նրա ոտները հազիվ էին դիպչում այս երկրին. նրա հոգին` իր մտորումներով և երազանքներով, բարձր ոլորտների, բարձր սֆերաների բնակիչ էր: Իր մեջ ամփոփված այդ փխրուն մարդը լսում էր ձայներ, որոնք մեզ մատչելի չէին:

Դմիտրի Շոստակովիչ

Սպենդիարովի երաժշտությունը լի է սքանչելի թարմությամբ, անկեղծությամբ, կերպարային արտահայտչականությամբ և հայկական մշակույթի հետ օրգանական CONTACTով…

Առնո Բաբաջանյան

Հպարտ եմ, որ մեր հայկական երաժշտության մեջ մի այնպիսի կոմպոզիտոր է եղել, առանց որի հրաշալի ստեղծագործական ժառանգության այժմ արդեն չի կարելի պատկերացնել հայկական երաժշտությունը: Որքան մեծ կլիներ մեր կորուստը, եթե չլիներ Ալեքսանդր Սպենդիարյանը:

Ռոմանոս Մելիքյան

Մի աղբյուր ցամաքեց, որից ծով պիտի ծնվեր:

Ալեքսանդր Հարությունյան

Շատ սերունդներ են հիացել Սպենդիարյանի սքանչելի երաժշտությամբ և դեռ շատերն են հիանալու, քանի որ այդ երաժշտությունը մարդկանց սրտերը լցնում է լույսով ու բարությամբ, նրա երաժշտությունն անմահ է:
Այն հեռավոր տարիներին Սպենդիարյանի կախարդական գրիչը ստեղծում էր սքանչելի, նրբակերտ կոլորիտով ու գույնով, արևավառ Compositions` «Երևանյան էտյուդները», որն այն ժամանակ զարմանալիորեն համահնչյուն էր Սարյանի արևով ողողված կտավներին:

Արտեմի Այվազյան

Սպենդիարովը դարձավ ոչ միայն իմ ուսուցիչը, այլև իմ մտերիմ ընկերը: Նա երաժշտական փայլուն տաղանդի և բյուրեղյա մաքրության հոգու տեր մարդ էր: Նրա տաղանդը մի տեսակ առանձնահատուկ էր` ինքնատիպ ու գերող:

Ալեքսանդր Թամանյան

Ալեքսանդր Սպեդիարյանն անսահման լավ մարդ էր, սիրալիր էր և նուրբ… Միշտ ձգտում էր ամեն մեկի համար մի լավ բան անել:

Մաքսիմիլիան Շտեյնբերգ

Նա հազվագյուտ գրավիչ և բացառիկ համեստ մարդ էր: Իր Compositionsի նկատմամբ վերին աստիճանի պահանջկոտ էր և երբեք իր երկերը լույս աշխարհ չէր հանում, մինչև դրանք վերջին մանրուքներով հանդերձ չմշակեր:

Ֆաինա ՌանԵՎսկայա

Կան մարդիկ ում հետ հանդիպումը տոն է: Ինձ համար տոն էր կոմպոզիտոր Սպենդիարովի հետ հանդիպումը: Եվ հիմա, երբ ես հիշում եմ այդ մաքուր, բարի մարդուն, հոգիս լուսավորվում է:

Սերգեյ Վասիլենկո

Նա ճիշտ ուղի էր ընտրել և, անկասկած, առաջինն էր, որ սկսեց մշակել հայկական ֆոլկլորը սիմֆոնիզմի մեջ:

Էդուարդ Միրզոյան

Ալեքսանդր Սպենդիարյանը օպերային ամենամեծ դրամատուրգներից մեկն էր: «Ալմաստի» պարտիտուրան կատարյալ է: Ամեն մի շփումը դրա հետ բերում է մի նոր անհայտ գեղեցկության բացահայտման:

Մարիա Մաքսակովա

Սպենդիարովի «Ալմաստ» օպերան վառ ազգային ստեղծագործություն է: Դրա մեջ արտացոլված է հայկական մելոսի ողջ գեղեցկությունը:
Page 1 of 212