Compositions

ՄԱՆՐԱՄԱՍՆ
ՌՈՄԱՆՍՆԵՐ

«Այ վարդ»

«Վարդին» կամ «Ա‘յ վարդ» ռոմանսը հորինվել է 1894 դեկտեմբերին, Մոսկվայում, երբ կոմպոզիտորն առաջին անգամ հանդիպեց Ալեքսանդր Ծատուրյանին, որը բարեկամների մտերմական մի շրջանակում կարդաց իր ոտանավորը: Տոգոգրվելեվ այդ բանաստեղծությամբ` կոմպոզիտորը շուտով հեղինակեց այս ռոմանսը, որ մտավ առաջին հրատարակության մեջ «Արևելյան ռոմանս» վերնագրով: Ռուսերեն թարգամանությունը կատարել է կոմպոզիտորը: Երկրորդ հրատարակությունը, որ անձանբ պատրաստել էր հեղինակը մահվանից քիչ առաջ, տպագրել է Հայպետհրատի երաժշտական բաժինը Մոսկվայում, 1929 թ.:

«Հրապուրել են ինձ քո սԵՎ աչերը»

Ռոմանսը հորինվել է գիմնազիան ավարտելու տարիներին (1888թ. կամ 1889 թ.) Սիմֆերոպոլում: Հրատարակել է Զեյֆանգը (Մոսկվա): Ինքնքգիրը չի պահպանվել: Տեքստի հեղինակն է Սպենդիարյանի ժամանակակից Պ. Կոզլովը:
Ձոնված է Ելիզավետա Արենդտին:

«Դու լույս արԵՎ, արԵՎ հոգուս»

Ռոմանսը հորինվել է 1892 թ. Մոսկվայում: Ինքնագրի մեջ հեղինակն իր ձեռքով գրել է. «Վերջնական խմբագրությամբ գրի է առնված 1894 թ. ապրիլի 27-ին» : Հրապարակվել է առաջին անգամ` ինքնագրի պատճենից: Տեքստի հեղինակն անհայտ է:

«Գիշերն է նույն»

Ռոմանսը հորինվել է 1895 թ., խոսք Ա. Բորովինսկու, հորինման վայրը նշված չէ: Հրապարակվել է առաջին անգամ` ինքնագրի պատճենից : Ինչպես երևում է պահպանված ծրագրագրերից` այս ռոմանսը հաճախ է կատարվել, ըստ որում հեղինակը հանդես է եկել որպես ջութակի կատարող: Ձոնված է կոմպոզիտորի դասընկերոջը` Էդվարդ Գրիգորևիչ Մուրզաևին:

«ԱրԵՎելյան օրորոցի երգ»

Երգը գրվել է 1900 թ., Ռաֆայել Պատկանյանի հանրածանոթ «Արի’, իմ սոխակ» բանաստեղծության խոսքերով: Ռուսերեն տեքստի հեղինակ պետք է համարել կոմպոզիտորին:

«Մի’ լար, բլբուլ...»

Պ. Յուրգենսոնի առաջին հրատարակության մեջ այս երգը վերնագրված է «Հայկական երգ»: Եղանակը ժողովրդական է: Ձոնված է տեքստի հեղինակ Ալ. Ծատուրյանին: Տեքստի ռուսերեն թարգմանությունը կատարել է Ա. Սպենդիարյանը:

«Առ սիրուհիս»

Հայ ժողովրդական «Առ սիրուհիս» երգը գրված է 1916 թվին: Ռուսերեն տեքստն ամենայն հավանականությամբ Ա. Սպենդիարովինն է:

«Սարի կեռաս է շուրթը քո»

Սարի կեռասը թաթարական ժողովրդական երգի ազատ մշակում է, գրվել է 1924 թ. Սուդակում: Տեքստի հեղինակն է Ա. Սպենդիարյանի ավագ դուստրը` Տատյանան: Երգն առաջին անգամ հրատարակվել է 1938 թ. Մոսկվայում:

«Օ~, վարդ ջահել իմ օրերի»

Կոմպոզիտորի դստեր` Մ. Ա. Սպենդիարովայի հիշողությամբ այս ռոմանսը գրվել է Թեոդոսիայում` 1922 թ. վերջին կամ 1923 թ. սկզբներին: Ամենայն հավանականությամբ կոմպոզիտորը վերոհիշյալ շրջանում հիշողությամբ վերարտադրել է վաղուց հորինած իր ռոմանսը: Հրապարակվել է առաջին անգամ` ինքնագրից: Տեքստի հեղինակը հայտնի չէ:

«Ջրահեղձ կնոջ երգը»

«Ջրահեղձ կնոջ երգը» հորինվել է 1895 թ., որի համար հիմք է ծառայել Ա. Ի. Պոդոլինսկու համանուն բանաստեղծությունը: Ենթադրվում է, որ ռոմանսը գրվել է Կախովկայում` կոմպոզիտորի ծննդավայրում: Հրապարակվել է առաջին անգամ` ինքնագրի պատճենից: Ձոնված է կոմպոզիտորի քրոջը` Լիզային:

«Այշեի երգը»

«Այշեն» Ղրիմի ժողովրդական մի երիգի մշակում է: Ռուսերեն տեքստը կոմպոզիտորինն է: Երգը ձոնված է Մարիա Ալբերտովնա Չերեպնինային:

«Էլ վաղուց ո’չ մի հարց...»

Ռոմանսն ուսանողական շրջանի գործ է, հեղինակված է 1982 թվականին` Մոսկվայում: Տպագրվել է առաջին անգամ` ինքնագրի պատճենից: Տեքստի հեղինակն է հայտնի փիլիսոփա-հրապարակախոս և բանաստեղծ Վ. Ս. Սոլովյովը: Ռոմանսը ձոնված է Սպենդիարովի ուսանողական տարիների մոտիկ ծանոթուհի Վ. Ա. Էբերլեին:

«Լուսնին»

Ռոմանսը գրվել է 1906 թ., խոսք` Շելլիի: Ձոնված է ռուս նշանավոր արտիստուհի Եվգենիա Կոնստանտինովա Մրավինային:

«Ալ-Ջամաստ քար»

Երգը հորինվել է 1910 թ., հրատարակել է Պ. Յուրգենսոնը Մոսկվայում: Երգը ձոնված է Օլգա Նիկոլաևնա Կաչալովային:
ՍԻՄՖՈՆԻԿ ԳՈՐԾԵՐ

«ԵրԵՎանյան էտյուդներ»

Երևանյան էտյուդները (Էնզելի և Հիջազ) նվագախմբի համար Ա. Սպենդիարյանը գրել է 1925 թ. Երևանում և ձոնել` Երևանի Պետական կոնսերվատորիայի նվագախմբին, որն առաջին անգամ հեղինակի ղեկավարությամբ Երևանում կատարեց այս ստեղծագործությունը: Պահպանված արխիվային նյութերից երևում է, Ա. Սպենդիարյանը որպես Երևանյան էտյուդների առաջին մասի` «Էնզելի»-ի ծավալուն նախաբան, օգտագործել է Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն» երգի մշակված տարբերակը : Երևանյան ետյուդների պարտիտուրը հրապարակվել է 1927թ. : Պարտիտուրի առաջին հրատարակության անվանաթերթի շրջերեսում նշված է, «Էտյուդների համար թեմաներ են ծառեայել հայկական և արաբական մեղեդիներ, որոնք կատարվում են Երևանում, ժող. երաժիշտների կողմից»:

«Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկեր

Մ. Լերմոնտովի բանաստեղծության հիման վրա «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը գրվել է 1905 թ. Ղրիմում : Պարտիտուրան տպագրվել է Լայպցիգում 1907 թ. Մ. Բելյաևի հրատարակչության կողմից: 1908 թ. Ա. Սպենդիարյանն այս ստեղծագործության համար արժանացել է Գլինկայի անվան մրցանակի: Սույն ստեղծագործությունը նվիրված է կոմպոզիտորի մորը: Սիմֆոնիկ պատկերի առաջին կատաարումը տեղի է ունեցել 1905 թ. Պետերբուրգում` կոմպոզիտորի ղեկավարությամբ:

«Ղրիմի Էսքիզներ» (առաջին սերիա)

Ղրմյան Էսքիզների առաջին սերիան Ա. Սպենդիարյանը գրել է 1903թ., Յալթայում: Պարտիտուրան առաջին անգամ տպագրվել է 1905 թ. Վ. Բեսսելի հրատարակչության կողմից : Այս ստեղծագործությունը հանդիսանում է Ղրիմի թաթարների ժողովրդական մեղեդիների մշակում: Սույն ստեղծագործությունը նվիրված է ականավոր նկարիչ Իվան (Հովհաննես) Կոստանտինովիչ Այվազովսկու հիշատակին:

«Ղրիմի Էսքիզներ» (երկրորդ սերիա)

Ղրմյան Էսքիզների երկրորդ սերիան Ա. Սպենդիարյանը  գրել է 1912թ. սեպտեմբերին, Սուդակում: Երկրորդ սերիայի վերջնական խմբագրության մեջ հեղինակը զետեղել է հետևյալ մասերը.

  1. ա. Թաքսիմ (Պրելյուդ) բ.Փեշրաֆ (Ինտերմեցցո)
  2. Սիրո երգ, պար «Բաղլամա»
  3. Հարսի լացը
  4. Երգ մկան մասին
  5. ա. Պար «Հոյնավա»  բ. պար «Ղայթարմա»
  Պարտիտուրը հրապարակվել է 1927 թ. (Մոսկվա): Այս  ստեղծագործությունը  հանդիսանում է Ղրիմի թաթարների ժողովրդական մեղեդիների մշակում: Ղրիմի Էսքիզների  երկրորդ սերիան ձոնվում է կոմպոզիտորի տիկնոջը` Վ. Լ. Սպենդիարովային:

«Էտյուդ հրեական թեմաներով»

Մտահղացված լինելով սկզբում որպես լարային նվագախմբի և դաշնամուրի համար գրված պիես («Հրեական երգ և պար»), իսկ հետո` փոքր նվագախմբի համար («Խորեոգրաֆիկ էտյուդ հրեական թեմաներով») այս ստեղծագործությունը հեղինակային վերջին խմբագրությամբ ավարտված է 1921թ. օգոստոսի 23-ին Յալթայում:  Պարտիտուրի ձեռագիրը չի պահպանվել:

«Կոնցերտային վալս»

«Կոնցերտային վալսը» գրվել և գործիքավորվել  է  1907 թ.  Յալթայում: Պարտիտուրը տպագրվել է 1910թ. Պ. Յուրգենսոնի հրատարակչության կողմից: Սույն ստեղծագործությունը ձոնված է  Ալեքսանդր Կոնստանտինովիչ Գլազունովին: «Կոնցերտային վալսի» առաջին կատարումն ըստ ձեռագրի տեղի է ունեցել Յալթայում 1907 թ. սեպտեմբերի 1-ին` (հին տոմարով) հեղինակի ղեկավարությամբ:

«Կոնցերտային նախերգանք»

«Կոնցերտային նախերգանքը» գրվել է  1900 թ. աշնանը  Յալթայում: Պարտիտուրը տպագրվել է 1910թ. . Մ. Բելյաևի հրատարակչության կողմից: Առաջին հրատարակության շապիկի անվանաթերթի վրա տպված է. «Նվիրում եմ մեծարգո ուսուցչիս` Նիկոլայ Աանդրեևիչ  Ռիմսկի-Կորսակովին» : «Կոնցերտային նախերգանքի» առաջին կատարումը  տեղի է ունեցել Պավլովսկում  1901 թ. հունիսի 5-ին (հին տոմարով):

«Սգո պրելյուդ»

«Սգո Պրելյուդը» նվագախմբի համար գրվել  է  1908 թ. ամռանը Յալթայում, Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի մահվան անմիջական տպավորության ներքո:  Պարտիտուրը տպագրվել է 1911թ. Մ. Բելյաևի հրատարակչության կողմից: Պարտիտուրի առաջին հրատարակության անվանաթերթի վրա տպագրված է. « Իմ թանկագին ուսուցիչ Նիկոլայ Աանդրեևիչ  Ռիմսկի-Կորսակովի հիշատակին»: «Սգո Պրելյուդի» առաջին կատարումն, ըստ ձեռագրի, տեղի է ունեցել 1908 թ. հուլիսի 10-ին (հին տոմարով) Յալթայում, Ն.Ա. Ռիմսկի-Կորսակովի հիշատակին նվիրված առաջին սիմֆոնիկ համերգում:

«Մենուետ»

Մենուետը գրվել է 1895 թ. Սիմֆերոպոլում և նվիրված է կոմպոզիտորի ընկերոջը` Խ. Ի. Մեդիչին :  Պարտիտուրան առաջին անգամ տպագրվել է Վ. Բեսսելի հրատարակչության կողմից:

«Օրորոցային»

Այս պիեսը գրվել է 1897 թ. : Նվիրված է կոմպոզիտորի որդուն` Լեոնիդին : Պարտիտուրան առաջին անգամ տպագրվել է Վ. Բեսսելի հրատարակչության կողմից:

«ԱԼՄԱՍՏ» ՕՊԵՐԱ

«Ալմաստ»

«Ալմաստ» օպերա չորս գործողությամբ 1918-1928 թ.: Լիբրետոյի հեղինակն է Սոֆյա Պառնոկը, հայերեն տարբերակի հեղինկը` Տիգրան Հախումյան, ըստ Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմի, (օպերայի գործիքավորման վրա Ա. Սպենդիարովն աշխատել է միչև կյանքի վերջը):

Page 1 of 212