• Դիտել նկարը
    Մոսկվայի կայսերական համալսարանի շենքը
  • Դիտել նկարը
    Ալեքսանդր Սպենդիարյանը Մոսկվայի համալսարանի ուսանող (1892թ.)
  • View image
    Ալ. Սպենդիարյանի դիպլոմը
  • Դիտել նկարը
    Ալեքսանդր Սպենդիարյան և Հովհաննես Նալբանդյան (Սևաստոպոլ 1892թ.)
  • View image
    Սպենդիարյանը ընկերների հետ (Մոսկվա 1892 թ.)
 

Ուսումնառություն

1890-1895թթ. Ալ. Սպենդիարյանը սովորել է Մոսկվայի կայսերական համալսարանում, նախ՝ բնագիտության, ապա՝ իրավաբանության ֆակուլտետում: Սակայն իր ողջ կյանքի ընքացքում նա երբեք չզբաղվեց իրավաբանությամբ: Համալսարանում ուսանելու տարիներին նա նվագում է Ն. Կլենովսկու ղեկավարած ուսանողական նվագախմբում, որպես կոնցերտմայստեր: Լսելով Սպենդիարյանի ստեղծագործությունները՝ Կլենովսկին խորհուրդ է տալիս զբաղվել կոմպոզիցիայի տեսությամբ՝ դառնալով ապագա կոմպոզիտորի առաջին ուսուցիչը: Այս տարիներին Սպենդիարյան եղբայրները շփվում էին նաև մոսկվաբնակ հայ մտավորականության հետ, հաղորդակից լինելով հայկական մշակույթին: 1894թ. հավաքույթներից մեկի ժամանակ կոմպոզիտորը ծանոթանում է Ալեքսանդր Ծատուրյանի հետ: Լսելով նրա «Այ վարդ» բանաստեղծությունը Սպենդիարյանը գրում է համանուն ռոմանսը: Այն կոմպոզիտորի առաջին ստեղծագործությունն էր հայ գրողի խոսքերով:

Send a message to Dumitru Brinzan: