-
Ալեքսանդր Սպենդիարյան (1907թ.)
-
Վարվառա Սպենդիարովա (Մազիրովա) (1896թ.)
-
Սպենդիարովների առանձնատունը Յալթայում
-
Սպենդիարովների Յալթայի առանձնատան հյուրասենյակը
-
Սպենդիարովների Յալթայի առանձնատան ճաշասենյակը
-
Սպենդիարյանը երեխաների հետ Յալթայի տան բակում (Յալթա 1903 թ.)
-
Վարվառա Սպենդիարովան երեխաների հետ (Յալթա 1905-06 թթ.)
-
Սպենդիարյանը արվեստագետ ընկերների հետ Սերգեյ Մերկուրովի արվեստանոցում (Յալթա 1902թ.)
-
Ալեքսանդր Ասլանով, Ալեքսանդր Սպենդիարյան, Ալեքսանդր Գլազունով (1909թ.)
-
Մաքսիմ Գորկի: Լուսանկար ընծայագրով «Ի հիշատակ Ալեսանդր Աֆանասիի Սպենդիարովին» (1902թ.)
Ղրիմյան շրջան - Յալթա
1901 թ. Ալ. Սպենդիարյանն ամուսնանում է Վարվառա Մազիրովայի հետ (Սպենդիարյանի վաղամեռիկ եղբոր՝ Լեոնիդի այրին), ով Հովհ. Այվազովսկու քրոջ թոռնուհին էր: Սպենդիարյանի հայրը նորաստեղծ ընտանիքին նվիրում է շքեղ առանձնատուն Յալթայում, որը նախկինում Սերբիայի Նատալիա թագուհու ամառային նստավայրն էր: Այս տանը Սպենդիարյանի բազմանդամ ընտանիքը (նրանք ունեին 4 դուստր, 2 որդի) ապրեց մինչև 1916թ.:
Սպենդիարյանների Յալթայի առանձնատունը դարձավ մտավորականության հավաքատեղի: Բարձր բարոյականությամբ, չափազանց ազնիվ ու հյուրընկալ տանտիրոջ մտերմությունն էին որոնում շատերը. կոմպոզիտորներ Ալ. Գլազունովը, Ա. Լյադովը, Ն. Ամանին, Ա. Արենսկին, Ց. Կյուին, Ս. Ռախմանինովը, երգիչներ Ֆ. Շալյապինը, Ե. Զբրուևան, Ե. Մրավինան, գրողներ Մ. Գորկին, Ա. Չեխովը, Ալ. Կուպրինը, նկարիչ Ի. Ռեպինը և այլոք: Սպենդիարյանը գերազանց ու հետաքրքիր զրուցակից էր` օժտված հումորով, որը նրան է´լ ավելի հմայիչ էր դարձնում: