-
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ
Անձնագիրը կոմպոզիտորին տրվել է Երևանի Քաղգործկոմի միլիցիայի բաժնի կողմից: Երևան, 25.05.1925 թ. Անձնագրի ռուսերեն էջում կոմպոզիտորը ստորագրել է ռուսերեն՝ Սպենդիարով, հայերեն էջում՝ հայերեն՝ Սպենդիարյան:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 466:
-
Գործադիր Կոմիտեի Կենտրոնական նախագահության որոշումը՝
Ալեքսանդր Սպենդիարյանին հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին:
Երևան, 01.10.1926 թ.
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 191: -
ԱԴԱՄԱՏՈՄՍ № 06073
Տրվել է Ալեքսանդր Սպենդիարյանին ՍՍՀՄ արվեստի աշխատողների արհեստակցական միության կողմից:
Հայաստան, 29.09.1925 թ.
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 464 -
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ № 786
Կնքված՝ Մոսկվայի պետական հրատարակչության երաժշտական բաժնի և Ալեքսանդր Սպենդիարյանի միջև՝ «Ղրիմյան էսքիզների» առաջին սերիայի վերահրատարակման մասին:
Մոսկվա 19-20.12.1927 թ.
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 192. -
ԱՆԴԱՄԱՏՈՄՍ № 1019 Բ
Տրվել է Ալեքսանդր Սպենդիարյանին Լենինգրադի թատերական և երաժշտական ստեղծագործողների ընկերւթյան կողմից:
Լենինգրադ, 1924թ.:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 346: -
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՔԱՂՎԱԾՔ
Հայկական ՍՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության 22.02.1939 թ. նիստի որոշման №1 արձանագրության արխիվային քաղվածքը՝ Օպերայի և բալետի պետական թատրոնը Ալեքսանդր Սպենդիարյանի անունով անվանակոչելու մասին:
Երևան, 02.12.1961 թ.:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 197: