-
Սեղանի էլեկտրական լամպ
Պատկանել է կոմպոզիտորին:
Մշտական ցուցադրություն, «Հուշասենյակ»:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 504:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
Ա. Մետրոնոմ
Պատկանել է կոմպոզիտորին:
Մշտական ցուցադրություն, «Հուշասենյակ»:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 502:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
Ա. Սպենդիարյանի ձեռնափայտը
Մշտական ցուցադրություն, «Կյանքի ուղին» սրահ:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 243:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
Թևքաճարմանդներ
Սադափե թևքաճարմանդները կոմպոզիտորի հագուստի անբաժան մասն էին կազմում:
Մշտական ցուցադրություն,«Կյանքի ուղին» սրահ:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 237(1, 2):
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
Ծածկոց
Ծաղկազարդ ասեղնագործությամբ այս ծակոցը փռված է կոմպոզիտորի դաշնամուրի ստեղնաշարին:
Մշտական ցուցադրություն, «Հուշասենյակ»:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 185:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
Ճնշածծան
Մշտական ցուցադրություն, «Հուշասենյակ»:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 226:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
Մոխրաման
Մշտական ցուցադրություն, «Հուշասենյակ»:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 228:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
Սպենդիարյանի գրիչը
Մշտական ցուցադրություն, «Հուշասենյակ»:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 508:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
Թանաքաման
Մշտական ցուցադրություն, «Հուշասենյակ»:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 225:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
Մկրտության փաթթոց
Սպենդիարյանների ընտանիքին պատկանող ասեղնագործ այս սրբիչը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի աշխատանք է /Սեբաստիա-Մարզվան /Կենտրոնական Անատոլիա/: Բամբակյա սրբիչը ասեղնագործված է մետաքսե թելով, մետաղաթելով և արույրով:
Մշտական ցուցադրություն, «Կյանքի ուղին» սրահ:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 186:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
Ջութակի ծածկոց
Սպենդիարյանի ջութակի ծածկոցը ձեռք է բերվել 1900-ական թթ.: Մետաքսյա այս ծածկոցի վրա կան ասեղնագործ ծաղկանախշեր, լարային ու փողային նվագարանների պատկերներ:
Մշտական ցուցադրություն, «Հուշասենյակ»:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 179 (գ):
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅՆԱԻ “C. BECHSTEIN” ՖԻՐՄԱՅԻ ԴԱՇՆԱՄՈՒՐԸ
Ալ. Սպենդիարյանն այն ձեռք է բերել 20-րդ դարասկզբին /1905-06թթ./ Յալթայում: Սկզբում Դաշնամուրը տեղադրված է եղել Յալթայի առանձնատանը՝ կոմպոզիտորի աշխատասենյակում: 1916թ.-ին այն տեղափոխվել է Սուդակ՝ կոմպոզիտորի ամառանոց, այնուհետև /1926թ./՝ Երևան:
Մշտական ցուցադրություն, տուն-թանգարանի հուշասենյակ:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 164:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
ՍՊԵՆԴԻԱՐՈՖՈՆ
Երաժշտական գործիքը պատրաստվել է 1905թ. Սիմֆերոպոլում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի մտահաղացմամբ՝ «Երեք արմավենի» ստեղծագործության համար: Այն պատրաստված է կաշվե գոտուց և 12 բրոնզե զանգակներից: Գործիքը «Սպենդիարոֆոն» է անվանել կոմպոզիտորի ուսուցիչ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը:
Մշտական ցուցադրություն, «Ստեղծագործական ուղին» սրահ:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 555:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅՆԱԻ ՋՈՒԹԱԿԸ
Կոմպոզիտորն այն գնել է 1900-ական թթ. սկզբին: Հետևյալ մակագրությունը “Wicaulaus Amtius Cremonien Hieronimi Antoni Wepos Feeit. An 1711”, որ գտնվում է գործիքի ներսում, փաստում է, որ այն Ամատի ընտանիքի կողմից 1711թ. պատրաստված ջութակի գործարանային կրկնօրինակն է:
Մշտական ցուցադրություն, «Հուշասենյակ»:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 179:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՊԱՅՈՒՍԱԿԸ
Պայուսակի վրա կա ընծայագիր հետևյալ մակագրությամբ՝ «Երևանի պետ. կոնսերվատորիայի ուսանողությունից սիրելի Ա. Սպենդիարյանին. 25-ամյա հոբելյանի առթիվ», 1926 թ. Երևան:
Մշտական ցուցադրություն, «Կյանքի ուղին» սրահ:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 244:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
ԶԱՐԴԱՏՈՒՓ
Զարդատուփը զարդարված է զարդանախշերով և փիրուզե քարերով: Կոմպոզիտորն այն օգտագործել է որպես նամակների ու լուսանկարների պահոց:
Մշտական ցուցադրություն, «Կյանքի ուղին» սրահ:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 233:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
ԳՐՊԱՆԻ ԺԱՄԱՑՈՒՅՑ
«Պավել Բուրե» ժամացույցը Ալեքսանդր Սպենդիարյանը հաճախ էր կրում: Ժամացույցի սլաքները կանգնած են 02:10-ի վրա. դա այն ժամն է, երբ դադարեց բաբախել կոմպոզիտորի սիրտը:
Մշտական ցուցադրություն, «Կյանքի ուղին» սրահ:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 184:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅՆԱԻ ԴԻՐԻԺՈՐԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ
Մշտական ցուցադրություն, «Կյանքի ուղին» սրահ:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 327:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
ԱՊՈՒՐԱՄԱՆ
Սպենդիարյանների ընտանեկան սպասքից ճենապակե ապուրաման՝ «АС» անվանագրով: Արտադրված է ռուսական «Կուզնեցով» ընկերության կողմից:
Մշտական ցուցադրություն, «Կյանքի ուղին» սրահ:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 189:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅՆԱԻ ԱԿՆՈՑԸ
Մշտական ցուցադրություն, «Կյանքի ուղին» սրահ:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 232:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
ՍԻԳԱՐՆԵՐ
Սպենդիարյանը սիրում էր սիգարներ ծխել: Համերգային փորձերի ժամանակ նա երբեմն ձեռքը մեկնում էր առաջին ջութակների կոնցերտմայստերին ու սիգարի տուփից շտապ երկու գլանակ վերցնում: Մեկը ծխում էր, մյուսը՝ պահում ականջի հետևում և ոչ մի րոպե չկանգնեցնելով նվագախումբը՝ նա չափ էր տալիս գլանակի մնացորդով:
Մշտական ցուցադրություն, «Կյանքի ուղին» սրահ:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 236:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
ԿԻՄԱՆՈ
Կոմպոզիտորի կնոջ՝ Վարվառա Սպենդիարովայի կիմոնոն, որը նրա եղբոր նվերն էր:
Մշտական ցուցադրություն, «Կյանքի ուղին» սրահ:
ԱՍՏԹ հավաքածու, ՄՄ 557:
Մարինա Սպենդիարովայի նվերը: -
ԹԱԹԱՐԱԿԱՆ ԹԱՍԱԿ
Կոմպոզիտորը սիրում էր այն կրել ընտանեկան խնջույքների և հավաքույթների ժամանակ:
Մշտական ցուցադրություն, «Կյանքի ուղին» սրահ:
ԱՍՏԹ, հավաքածու, ՄՄ 831:
Մարինա Սպենդիարովայի նվերը: