Ալեքսանդր Սպենդիարյանը (Սպենդիարով) ծնվել է 1871թ. նոյեմբերի 1-ին (հին տոմարով հոկտեմբերի 20), Տավրիկյան նահանգի Դնեպրովյան գավառի Կախովկա ավանում (այժմ` Խերսոնի մարզ, Ուկրաինա):
Սպենդիարյանի նախնիները Հայաստանի հին մայրաքաղաք Անիից էին:
Հայրը` Աֆանասի Սպենդիարովը (Ստեփանոս Սպենդիարյանց) (1840-1901թթ.) խոշոր գործարար էր և զբաղվում էր փայտանյութի առևտրով:
Մայրը` Նատալյա Սելինովան (Դշխուհի) (1845-1915թթ.) հայտնի Սելինյանների ընտանիքից էր:
Նրա հայրը Կարասուբազարի (այժմ` Բելոգորսկ) քաղաքագլուխն էր: