1928 թ. մայիսի 7-ին Ալ. Սպենդիարյանը մահանում է՝ անավարտ թողնելով բազում ստեղծագործական նախագծեր: Ալ. Թամանյանի առաջարկությամբ կոմպոզիտորի մարմինն ամփոփվում է նախագծված Ժողտան (Ներկայիս օպերային թատրոն) հարակից պուրակում:
Կոմպոզիտորն այդպես էլ չտեսավ իր «Ալմաստը» բեմում: Նրա մահից երկու տարի անց միայն Մոսկվայում կայացավ օպերայի պրեմիերան: Ապա, 1933թ. հունվարի 20-ին «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Հայաստանի օպերայի պետական թատրոնը, որը 1939 թ. կրում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը: