Ալեքսանդր Սպենդիարյանը եղբոր և քույրերի հետ (Սիմֆերոպոլ 1878թ.)
Ալ. Սպենդիարյան՝ հատված ինքնակենսագրությունից
Մանկություն, պատանեկություն
Կոմպոզիտորի մանկությունն ու պատանեկությունն անցել են Կախովկայում և Սիմֆերոպոլում: Նրանց հյուրընկալ տանը հաճախ էին կազմակերպվում երեկոներ, որոնց մասնակցում էր նաև Հովհ. Այվազովսկին, ով ջութակ էր նվագում քամանչայի պես բռնած: Նրան դաշնամուրով նվագակցում էր կոմպոզիտորի մայրը: Հնչում էին թաթարական, հայկական, հունական, ուկրաինական մեղեդիներ:
Բազմաշնորհ Ալեքսանդրին հետաքրքրում էին արվեստի գրեթե բոլոր ճյուղերը: Երաժշտությամբ զբաղվել է 9 տարեկանից, սկզբում դաշնամուրի դասեր է ստացել, որոնք սակայն դադարեցին 1-1,5 տարի հետո, քանի որ ինչպես կոմպոզիտորն է նշում՝ նա տանել չէր կարողանում գամմաները: Ավելի ուշ նա սովորել է ջութակ նվագել: