Ալեքսանդր Սպենդիարյանը` գիմնազիայի աշակերտ (Սիմֆերոպոլ 1882թ.)
Սիմֆերոպոլի դասական գիմնազիայի երգչախումբը (Սիմֆերոպոլ 1882թ.)
Ալեքսանդր Սպենդիարյանը հոր հետ (Վիեննա, 1890թ.)
Ալ. Սպենդիարյան՝ հատված ինքնակենսագրությունից
Մանկություն, պատանեկություն
1882-1890թթ. միջնակարգ կրթություն է ստացել Սիմֆերոպոլի դասական գիմնազիայում, որն ավարտել է արծաթե մեդալով: Երգել է աշակերտական երգչախմբում և ակտիվ մասնակցություն ունեցել գիմնազիայի երաժշտական կյանքում:
1888թ. գրում է առաջին ռոմանսը՝ «Հրապուրված եմ քո գեղեցկությամբ», նվիրելով իր առաջին սեր Լիզա Արենդտին:
Գիմնազիան ավարտելու նույն տարում հոր հետ մեկնում է արտասահման և Վիեննայի օպերային թատրոնում առաջին անգամ լսում մեծ և սքանչելի սիմֆոնիկ նվագախմբի «Կարմեն» օպերայի կատարումը: