Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2011

Վերադառնալ արխիվ 2011

Հոբելյանական համերգ

01/12/11

  Նոյեմբերի 18-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Հայատանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ` դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ սիմֆոնիկ երաժշտության հոբելյանական համերգ` նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 140-ամյակին: Համերգի ներածական խոսքով հանդես եկավ երաժշտագետ Նոնա Ոսկանյանը:
Ծրագրում ընդգրկված էին Ալ. Սպենդիարյանի սիմֆոնիկ կտավները, որոնցից շատերը երկար տարիներ չէին կատարվել:   Հնչեցին «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը,«Ղրիմյան էսքիզների» առաջին շարքը, «Էնզելին», «Էտյուդներ հրեական թեմաներով» ստեղծագործությունը: Կատարվեցին նաև սիմֆոնիկ և վոկալ հատվածներ «Ալմաստ» օպերայից` «Պարսկական քայլերգը», «Աղջիկների պարը», «Դավաճանություն» սիմֆոնիկ պատկերն ու «Աշուղի արիան»` Պերճ Քարազյանի (Աշուղ) և Քրիստինե Սահակյանի (Ալմաստ) կատարմամբ:
Համերգի ավարտին առաջին անգամ Հայաստանյան բեմում հնչեց Ռիխարդ Շտրաուսի «Վարդերի ասպետը» օպերայից մի հատված` Մարինե Դեինյանի, Մագդա Մկրտչյանի և Քրիստինե Սահակյանի կատարմամբ:
 


Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության