Միջազգային գիտական նստաշրջան՝ նվիրված Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին
Դեկտեմբերի 14-16-ն առցանց ձևաչափով անցկացվեց «Ալեքսանդր Սպենդիարյան 150» խորագրով միջազգային գիտական նստաշրջան՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին: Նստաշրջանը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը...
Ա. Սպենդիարյանի եվ Ա. Բաբաջանյանի հոբելյաններին նվիրված համերգ-դասախոսություն Լոնդոնում
Նոյեմբերի 27-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին...
Համերգ Վիեննայում՝ նվիրված Ալեքսանդր
Սպենդիարյանի ԵՎ Առնո Բաբաջանյանի հոբելյաններին
Նոյեմբերի 6-ին Վիեննայի "Antonio-Vivaldi" համերգասրահում, Ավստրիայում ՀՀ դեսպանության և Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչության աջակցությամբ կայացավ հոբելյանական համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորներ Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին և Ա. Բաբաջանյանի& ծննդյան 100-ամյակին...
Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում
Հոկտեմբերի 23-24-ը Թբիլիսում անցկացվեցին հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր և բազմակողմանի երաժշտա-հասարակական գործիչ Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին...
Համերգ Լոնդոնում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 ԵՎ Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին
Հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․Քաթսբերթ եկեղեցում կայացավ հոբելյանական համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին...
«Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում բացվեց «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագրով բացառիկ ժամանակավոր ցուցադրություն...
Սեպտեմբերի 5-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում կայացավ աննախադեպ բացօթյա համերգ «Սպենդիարյան – 150» երաժշտական փառատոնի շրջանակում...
Մամլո ասուլիս՝ «Սպենդիարյան – 150» երաժշտական փառատոնին ընդառաջ
Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից բակում կայացավ մամլո ասուլիս՝ սեպտեմբերի 4-5-ը Գյումրիում կայանալիք «Սպենդիարյան – 150» երաժշտական փառատոնի թեմայով...
Հունիսի 29-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ Գեորգի Բուդաղյանի «Դիտարկումներ Ա. Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գրքի շնորհանդես-գինեձոնը...
ՀԱՖ նվագախմբիի համերգով մեկնարկեց ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԱԿԱՆ տարին
Հունիսի 15-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախմբի «Սպենդիարյան —150» համերգով մեկնարկեց կոմպոզիտորի հոբելյանական տարին...
Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հունիսի 14-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս...
«Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը»՝ նամականիշ նվիրված կոմպոզիտորի հոբելյանին
2021 թվականի հունիսի 14-ին ՀայՓոստ ընկերությունը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանում մարեց և շրջանառության մեջ դրեց «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ...
Մայիսի 18-ին Ա․Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում կայացավ «Երևանյան էտյուդներ» լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը, որի ընթացքում ամփոփվեցին նաեւ մրցույթի արդյունքները...
Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրը նշվեց վարդատունկով և յուրօրինակ համերգային կատարումով
Հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրվա առթիվ մայիսի 11-ին արվեստագետները, պաշտոնյաներն ու Սպենդիարյանի երաժշտության երկրպագուները հեղինակի ստեղծագործությունների ներքո ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին...
Ապրիլի 15-ին Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում անցկացվեց «Սպենդիարյան 150» գիտաժողովը, որի մասնակիցներն էին Հայաստանի և Արցախի երաժշտական քոլեջների երաժշտագետ ուսանողներն ու դասախոսները, ինչպես նաև կոմպոզիտորի տուն-թանգարանի գիտաշխատողները...
Ապրիլի 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ կոմպոզիտորի 150 ամյակին նվիրված միջոցառում։
Համերգին մասնակցում էին Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի բոլոր բաժինների սաները...