Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2021

Վերադառնալ արխիվ 2021

Ամփոփվեցին «Երևանյան էտյուդներ» լուսանկարչական մրցույթի արդյունքները

Մայիսի 18-ին Ա․Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում կայացավ  «Երևանյան էտյուդներ» լուսանկարչական  ցուցահանդեսի բացման արարողությունը, որի ընթացքում ամփոփվեցին նաեւ մրցույթի  արդյունքները։
Նշանավոր հայ կոմպոզիտորի համանուն ստեղծագործության խորագիրը կրող ֆոտոմրցույթը  նվիրված էր կոմպոզիտորի 150-ամյակին: Նախապես հայտարարված ֆոտոմրցույթին մասնակցել է 120 հեղինակ, ներկայացվել է ավելի քան 400 աշխատանք, դրանցից միայն 32-ն են ժյուրիի որոշմամբ ներառվել ամփոփիչ ցուցահանդեսում:
Սպենդիարյանը «Երեւանյան էտյուդներ» ստեղծագործությունը գրել է Երեւան կատարած այցից ոգեշնչված. այն հայկական առաջին սիմֆոնիկ գործն է, որը կոմպոզիտորը նվիրել է Երեւանի առաջին սիմֆոնիկ նվագախմբին: «Մենք այսօր ունենք բազմաբովանդակ լուսանկարներ, բայց կարծում եմ` կհամաձայնեք, որ այսօր Երեւանը ներկայանում է ոչ միայն լավ, գեղեցիկ, շքեղ, մաքուր, այլեւ` իր թերություններով: Շատ դժվար էր ընտրություն կատարելը, բայց ինձ շատ ուրախացրեց մասնակիցների աշխուժությունը եւ ներկայացված լուսանկարների մեծ թիվը»,-նկատեց  թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:
Մրցույթի ժյուրիի կազմում էին  հայտնի լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանը, Մելիք Բաղդասարյանը, Սամվել Սեւադան , Մարինե Օթարյանը, Արազ Արթինյանը:
Առաջին մրցանակին արժանացավ Դավիթ Հակոբջանյանը, երկրորդը ճանաչվեցին  Անի Հակոբյանի ու Ելենա Առաքելյանի լուսանկարները,  երրորդը՝ Մարիա Սարգսյանի աշխատանքը: Հատուկ մրցանակի արժանացավ Արման Գասպարյանը, Ստյոպա Պողոսյանը, Արթուր Խաչատյանը, Մարկ Պետրոսյանը եւ Լիլիթ Դադիկյանը:  Հիշեցնենք, որ միջոցառման հովանարվորներն էին ՝ «Վեգա» խանութների ցանցը, «Զանգակ» հրատարակչությունը, իսկ տպագրական աջակիցն էր՝ «AG print» ընկերությունը։

  • Մրցույթի արդյունքների ամփոփում
  • Մրցույթի արդյունքների ամփոփում
  • Մրցույթի արդյունքների ամփոփում
  • Մրցույթի արդյունքների ամփոփում
  • Մրցույթի արդյունքների ամփոփում
  • Մրցույթի արդյունքների ամփոփում
  • Մրցույթի արդյունքների ամփոփում
  • Մրցույթի արդյունքների ամփոփում
  • Մրցույթի արդյունքների ամփոփում
  • Մրցույթի արդյունքների ամփոփում
  • Մրցույթի արդյունքների ամփոփում
  • Մրցույթի արդյունքների ամփոփում
  • Մրցույթի արդյունքների ամփոփում
  • Մրցույթի արդյունքների ամփոփում
  • Մրցույթի արդյունքների ամփոփում
  • Մրցույթի արդյունքների ամփոփում


Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության