Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2011

Վերադառնալ արխիվ 2011

Գիտաժողով` «Սպենդիարյանը ԵՎ ժամանակը»

06/12/11

Նոյեմբերի 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի նորաբաց դահլիճում կայացավ կոմպոզիտորի ծննդյան 140-ամյակին նվիրված գիտաժողով` «Սպենդիարյանը և ժամանակը» խորագրով:
Գիտաժողովը բացեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ով ընթերցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանիուղերձը:
Գիտաժողովը նախագահում էր արվեստագիտության թեկնածու, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանը:
Մասնակցում էին Երևանի, Գյումրիի, Ստեփանակերտի երաժշտական  հաստատություններից և թանգարաններից: 
Զեկույցների թեմատիկ շրջանակը լայն էր և ընդգրկուն: Ալեքսանդր Սպենդիարյանի մարդկային կերպարը և նրա հարաբերությունները  ժամանակակիցների հետ բացահայտող զեկույցներով հանդես եկան  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը /«Ալեքսանդր Սպենդիարյան և Մարտիրոս Սարյան` ազգային մշակույթի  նվիրյալներ»/, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Տիգրան Սարգսյանը /«Ալ. Սպենդիարյանի կերպարը  ժամանակակիցների   հուշերում»/ և տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Լուսինե Մեյմարյանը /«Մեր մեծերը` Ալ. Սպենդիարյան և Ալ. Թամանյան»/:
  • Գիտաժողով` «Սպենդիարյանը և ժամանակը»
  • Գիտաժողով` «Սպենդիարյանը և ժամանակը»
  • Գիտաժողով` «Սպենդիարյանը և ժամանակը»
  • Գիտաժողով` «Սպենդիարյանը և ժամանակը»
  • Գիտաժողով` «Սպենդիարյանը և ժամանակը»
  • Գիտաժողով` «Սպենդիարյանը և ժամանակը»
  • Գիտաժողով` «Սպենդիարյանը և ժամանակը»
  • Գիտաժողով` «Սպենդիարյանը և ժամանակը»
Ալ. Սպենդիարյանի վոկալ ստեղծագործություններին անդրադարձան արվեստագիտության թեկնածու, Երևանի պետական կոնսրվատորիայի դասախոս Աննա Խաչատրյանը /“Ал. Спендиаров и М. Горький. Баллада для баса с оркестром “Рыбак и фея”/, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի երաժշտական քոլեջի վոկալ բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Նուբար Գեղամյանը /«Ալ. Սպենդիարյանի վոկալ ստեղծագործությունների սյուժետային  թեմատիկան» /: 
Կոմպոզիտորի գործիքային ստեղծագործությունների տեսական վերլուծություններով հանդես եկան արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Ժաննա Զուրաբյանը /«Դուն էն գլխեն» երգի վերակերպավորումները  Ալ. Սպենդիարյանի  «Երևանյան էտյուդներ»-ում/ արվեստագիտության թեկնածու, Երևանի պետ. կոնսերվատորիայի դոցենտ Ռուբեն Սմբատանը/ «Ալ. Սպենդիարյանի ջութակի պիեսները»/, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատող Շուշան Հյուսնունցը /«Ալ. Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերի ժանրային բնորոշումների շուրջ»/:
Ալեքսանդր Սպենդիարյանի և հայ աշուղական արվեստի փոխառնչությունների մասին խոսեց արվեստագիտության թեկնածու, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի դասախոս Հասմիկ Հարությունյանը /«Ալ. Սպենդիարյանը և հայ աշուղական արվեստը»/, իսկ թատերական արվեստի առնչության մասին զեկույցով հանդես եկավ արվեստագիտության թեկնածու, արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Իդա Բաբայանը /“Алмаст” Ал. Спендиаряна в интерпретации В. Аджемяна”/:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Աննա Ասոյանը ներկայացրեց Ալ. Սպենդիարյանի կերպարը տուն-թանգարանի այցելուների տպավորությունների համատեքստում /Ալեքսանդր Սպենդիարյանը և տուն-թանգարանը այցելուների տպավորություններում/, իսկ Երևանի պետ. կոնսերվատորիայի դասախոս, երաժշտագետ Նոնա Ոսկանյանը պատմեց Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտագիտական մասնագիտական դպրոցի ստեղծման և գործունեության մասին /20-րդ դարի  հայ երաժշտական մշակույթը  և Ալ. Սպենդիարյանի անվան  երաժշտական մասնագիտական դպրոցը/: 
Գիտաժողովը եզրափակեց արվեստագիտության թեկնածու, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանը/“Пространственно-графический анализ спектакля “Полет над городом”/:



Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության