Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2011

Վերադառնալ արխիվ 2011

«Թանգարանային գիշեր»

18/05/11

 

Մայիսի 14-ին «Թանգարանային գիշեր»-ը Հայաստանում անցավ «Գրավոր հիշողություն» կարգախոսի ներքո` նվիրված գրավոր ժառանգությանն ու Հայ գրատպության 500-ամյակին:
Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը մարդաշատ էր: 
Բազմաժանր ծրագիրը կազմված էր տուն-թանգարանի ֆոնդերում պահվող գրավոր աղբյուրների հիման վրա, որի նպատակն էր դրանք մատչելի դարձնել հասարակությանը: 
Թանգարանային գիշերը բացվեց «Ծիծաղաշարժ պատկերներ կոմպոզիտորի կյանքից» ցուցադրությամբ՝ ժամանակակից ինստալյացիոն ոճում, որը ներկայացրել էին տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Աստղիկ Հարությունյանը և երիտասարդ նկարիչ-ձևավորող Լիլիթ Արշակյանը:
Ներկայացված  ընկերական շարժերը, վերաբերվում էին կոմպոզիտորի կյանքի ստեղծագործական և կենցաղային  պահերին:  
Ներկայացվեց «Ագապե» երիտասարդական թատերախումբի կողմից բեմադրված «Ալմաստ» օպերայի ծնունդը Նվարդ Թումանյանի հուշերում» թատերական պատկերը, որը այցելուների խնդրանքով կրկնվեց մի քանի անգամ /գեղ. ղեկավար՝ Մարիամ Պողոսյան, դերասաններ՝ Տիգրան Սիմոնյան, Ռազմիկ Վարդանյան, Օֆելի Մինասյան, երգչուհի Ջուլիետա, պարուհի Արաքսյա Եղիազարյան/:
Պատմությունը երկու մեծերի՝ Հովհ. Թումանյանի և Ալ. Սպենդիարյանի 1916 թվականին Թիֆլիսում կայացած հանդիպման մասին էր, որի արդյունքում ծնվեց հայկական առաջին դասական օպերան՝ «Ալմաստը»:
Կեսգիշերի մոտ այցելուները դիտեցին «Շողակաթ» հեռուստաընկերության և տուն-թանգարանի համատեղ նկարահանած «Վերադարձ» ֆիլմը: Ֆիլմում ներկայացվում է Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքի անհայտ էջերից մի պատմություն, որի համար հիմք են հանդիսացել Սպենդիարյանի նամակները ուղղված Ամենայն Հայոց Գևորգ  Ե Սուրենյանց կաթողիկոսին: Այնուհետև կայացավ անմիջական հանդիպում  ստեղծագործական խմբի՝ հեղինակ Հեղինե Մկրտչյանի, ռեժիսոր Տիգրան Սմբատյանի և դերասան Ստեփան Շահինյանի հետ: 
Ողջ «Թանգարանային գիշեր»-ի ընթացքում  այցելուները մասնակցեցին ինտելեկտուալ խաղ-վիկտորինաների, որի նպատակն էր նրանց  հաղորդել

տեղեկություններ Հայաստանի թանգարանների մասին, ճաշակեցին «Կակաո Սպենդիարյանի բաղադրատոմսով», ունկնդրեցին բազմաժանր երաժշտություն երիտասարդ  կատարողների կատարմամբ:
  • «Թանգարանային գիշեր»
  • «Թանգարանային գիշեր»
  • «Թանգարանային գիշեր»
  • «Թանգարանային գիշեր»
  • «Թանգարանային գիշեր»
  • «Թանգարանային գիշեր»
  • «Թանգարանային գիշեր»
  • «Թանգարանային գիշեր»


Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության