Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2016

Վերադառնալ արխիվ 2016

2016-ին 16 մրցանակ` Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գործընկերներին ու բարեկամներին

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում շնորհակալագրեր և մրցանակներ են հանձնվել 2016 թվականին թանգարանի գործունեությանը մասնակցած անձանց և կազմակերպություններին։
Վերլուծելով մեկ տարվա գործունեությունը` թանգարանի աշխատակազմն առանձնացրել է 12 անվանակարգ և հանձնել 16 շնորհակալագիր ու մրցանակ։ Մրցանակի` երաժիշտների շարժ-արձանիկների հեղինակն է հայրենիքում հաստատված սիրիահայ վարպետ Կարապետ Կավաֆյանը։
Ամենաակտիվ դպրոց անվանակարգում մրցանակների և շնորհակալագրերի են արժանացել Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական և Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցները՝ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան այցելություններ կազմակերպելու համար։ Ամենաակտիվ երաժշտական դպրոց անվանակարգում մրցանակ է շնորհվել Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցին տուն-թանգարանի մշակութային և կրթական ծրագրերին ակտիվ մասնակցության համար։ Դպրոցահասակներին ու երիտասարդներին կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությանն առնչակից դարձնելու համար աջակից ուսուցիչ և աջակից դասախոս են ճանաչվել Երևանի Վ. Համբարձումյանի անվան հ. 17 հիմնական դպրոցի ուսուցչուհի Տաթևիկ Աբրահամյանը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նոնա Ոսկանյանը։ Ա. Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության տարածման գործում ունեցած ավանդի համար մրցանակ և շնորհակալագիր հանձնվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանին։
Ամենաակտիվ աշակերտի տիտղոսին են արժանացել Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Նարեկ Ավետիսյանն ու Երևանի Վ. Համբարձումյանի անվան հ. 17 հիմնական դպրոցի աշակերտ Արամ Խաչատրյանը՝ Ա. Սպենդիարյանի կյանքին և ստեղծագործական ժառանգության մասին տեղեկացվածության համար։ Ամենաակտիվ ուսանողը՝ ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետրի ուսանողուհի Կարոլինա Հարությունյանը, նաև տուն-թանգարանի հավատարիմ կամավորներից է։ «Վեմ» ռադիոկայանը, «Մշակութային Հայաստան» հաղորդաշարը, «Գոլոս Արմենիի» պարբերականի լրագրող Տիգրան Միրզոյանը հաղթող են ճանաչվել աջակից լրավամիջոց, աջակից հեռուստանախագիծ և աջակից լրագրող անվանակարգերում։ «Չորրորդ իշխանություն» պարբերականի լրագրող Մհեր Ղալեչյանը Ա. Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության հանրահռչակման խնդիրներին անդրադառնալու համար դարձել է թանգարանի նոր բարեկամ, իսկ թանգարանի համացանցային տիրույթում ակտիվ օգտատեր լինելու համար վիրտուալ բարեկամ ճանչվեց Սվետլանա Եմեցը։
Թանգարանի նոր գործընկեր անվանակարգում շնորհակալագիր ու մրցանակ հանձնվեց «ԴԻՄ Քոմունիքեյշնս» ընկերությանը Ա. Սպենդիարյանի ծննդյան 145-այակին նվիրված ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար, իսկ «ՍՈՍ մանկական գյուղեր» ՀԲՀ – ն ամենաարդյունավետ համագործակցություն անվանակարգում է դարձել մրցանակակիր։

  • Մրցանակներ  Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գործընկերներին ու բարեկամներին

Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am

Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության