Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2017

Վերադառնալ արխիվ 2017

ՆՈՐ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ-ՎԻՐՏՈՒԱԼ ԽԱՂ ԵՎ 50 ՀՈՒՇԱՆԵՎՐ՝ 50-ԱՄՅԱ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻՑ

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում շարունակվում են հաստատության 50-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց շրջանակում կայացել են «Իմ նվագախումբը» ինտերակտիվ-վիրտուալ  խաղի և «50 հուշանվեր՝ 50-ամյա տուն - թանգարանից» նոր հուշանվերների շարքի շնորհանդեսները։
Այսպիսով ավելացել են տուն-թանգարանի այցելուներին առաջարկվող ինտերակտիվ-վիրտուալ կրթական ծրագրերը՝ հասնելով չորսի։ Ինտերակտիվ խաղի շնորհիվ 50-ամյա հաստատությունը ևս մի անգամ մուտք կգործի զուգահեռ իրականություն՝ այդ կերպ ընդլայնելով իր սահմանները և հարստացնելով մշտական ցուցադրությունը։ Հաստատության այցելուների համար խաղը վիրտուալ իրականությունում ժամանցի և իմացություններն ընդլայնելու հնարավորություն է, որով կարելի է ծանոթանալ սիմֆոնիկ նվագախմբի կազմին, դասավորությանը, հնչողությանն ու  դիրիժորի դերին։
Այն ավելի կհարստացնի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը՝ ապահովելով կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը ներկայացնելու արդեն իսկ կիրառվող գործիքների բազմազանության առավել բարձր մակարդակ։  «Իմ նվագախումբը» ինտերակտիվ-վիրտուալ խաղը մշակել է հաստատության ցուցադրությունների և հանրահչակման բաժինը, տեխնիկական կատարումն իրականացրել է «Ինտերակտիվ վորլդ» ընկերությունը, որի հետ համագործակցությունը հինգ տարվա պատմություն ունի։ 
«50 հուշանվեր՝ 50-ամյա տուն-թանգարանից» խորագրով շնորհանդեսում ներկայացվել են Հայաստանի առաջին երաժշտական տուն-թանգարանի հոբելյանի առիթով ստեղծված հուշանվերները, որոնք կրում են կոմպոզիտորի ստեղծագործությունների բովանդակային շեշտը կամ նրա ժամանակների արտացոլքը: Յուրաքանչյուր հուշանվեր ունի մերօրյա կիրառութուն և գեղագիտական ամբողջություն։ Հուշանվերները ստեղծվել են տուն-թանգարանի աշխատակիցների մտահղացմամբ և  տարբեր ընկերությունների ու վարպետների հետ համագործակցության արդյունքում։
«Իմ նվագախումբը» ինտերակտիվ-վիրտուալ խաղը ստեղծվել է պետական ֆինանսավորման ծրագրով, «50 հուշանվեր՝ 50-ամյա տուն-թանգարանից» հուշանվերների շարքը ստեղծվել է հաստատության արտաբյուջետային միջոցների հաշվին։

Խաղի և հուշանվերների առաջին դիտարկողներն ու գնորդներն էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և մշակույթի ոլորտի զարգացումներով հետաքրքրված տարբեր հայտնի անձինք։
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԱԺՇԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է

Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am

Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության