ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ՝ ՄԱՐԻՆԱ ՍՊԵՆԴԻԱՐՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ
Բազմաշնորհ հայուհու՝ երգչուհի, նկարչուհի... ՄԱՐԻՆԱ ՍՊԵՆԴԻԱՐՈՎԱՅԻ կյանքի ու գործունեության գագաթը կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ժառանգության պահպանումն ու տուն-թանգարանի հիմնադրումը եղան... Սակայն ստեղծագործ և նախաձեռնող այս անհատն ապրեց հետաքրքրական կյանք, որի ուսումնասիրման արդյունքում Երևանի թիվ 99 միջնակարգ դպրոցի սաները ստեղծել և փետրվարի 15-ին ներկայացրին երաժշտության ուսուցչուհի Ագապի Մադոյանի նախաձեռնությունը՝ «ՄԱՐԻՆԱ ՍՊԵՆԴԻԱՐՈՎԱՅԻ կյանքն ու գործունեությունը՝ նոր սերնդի աչքերով» բեմադրություն-ցուցահանդեսը։