Menu
  •  Գլխավոր էջ  
  •   Թանգարան  
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
    • Կրթական ծրագրեր
      • «Սպենդիարյանական վայրերով՝ ՂՐԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ»
      • «ԱԼՄԱՍՏ»
      • «Ես` բեմանկարիչ»
      • «Իմ նվագախումբը»
      • «Երեք արմավենի»
      • «Երաժշտական դիմանկար»
      • «Իմ տոհմածառը»                                 
  •   Ալ. Սպենդիարյան  
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •   Ցուցադրություն  
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •   Սպենդիարյան - 150 
    • Նորություններ
  • Կապ

Թանգարանային կյանք 2022

Վերադառնալ արխիվ 2022

«Հովհաննես Հովհաննիսյան ԵՎ Ալեքսանդր Սպենդիարյան. ոգեղեն կապեր»

Հոկտեմբերի 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Հովհաննես Հովհաննիսյան և Ալեքսանդր Սպենդիարյան. ոգեղեն կապեր» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր կոմպոզիտորի և հայ նորագույն շրջանի պոեզիայի հիմնադիր բանաստեղծի ստեղծագործական առնչություններին և բարեկամությանը:
Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցավ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: Ցերեկույթի բանախոսը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատող Սիրարփի Ենգիբարյանն էր:
Միջոցառմանը Հովհաննես Հովհաննիսյանի բանաստեղծություններն ասմունքեց Երևանի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանող Գագիկ Խաչատրյանը:
Ալեքսանդր Սպենդիարյանի, Բարսեղ Կանաչյանի և Կոմիտասի երկերից կատարեցին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Նարինե Անանիկյանը, նույն թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» մենակատար Աննա Բեգլարյանը՝ Կատարինե Հովսեփյանի նվագակցությամբ: Ցերեկույթի եզրափակիչ մասում Հովհաննիսյանների ընտանիքի մասին ուշագրավ հուշերով կիսվեց ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը:
Ցերեկույթն ամփոփեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը: Միջոցառումը եզրափակվեց Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանների՝ փոխադարձ նվերների հանձնման արարողությամբ և համագործակցության նոր ծրագրերի մասին պայմանավորվածությամբ:

Լուսանկարները՝ Երևանի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողներ Էլեն Աբրամովայի և Մարգարիտա Աթոյանի:

  • Գրական-երաժշտական ցերեկույթ
  • Գրական-երաժշտական ցերեկույթ
  • Գրական-երաժշտական ցերեկույթ
  • Գրական-երաժշտական ցերեկույթ
  • Գրական-երաժշտական ցերեկույթ
  • Գրական-երաժշտական ցերեկույթ
  • Գրական-երաժշտական ցերեկույթ
  • Գրական-երաժշտական ցերեկույթ
  • Գրական-երաժշտական ցերեկույթ
  • Գրական-երաժշտական ցերեկույթ
  • Գրական-երաժշտական ցերեկույթ
  • Գրական-երաժշտական ցերեկույթ


Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության