Վլադիլեն Բալյան - 100
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն, կոմպոզիտոր, երաժշտահասարակական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը ամփոփելով՝ 2025 թվականի հունվարի 25-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ «Վլադիլեն Բալյան. Մշակութային կյանքի ճարտարապետը» խորագիրը կրող բանախոսությունը: Օրվա բանախոսը տուն-թանգարանի գիտաշխատող Սիրարփի Ենգիբարյանն էր, ով կոմպոզիտոր, քաղաքացի, մշակութային, հասարակական գործիչ Վլադիլեն Բալյանի կյանքի և գործի նոր բացահայտումներով բառացիորեն զարմացրեց ներկաներին: Զեկույցի մասին իրենց հիացումի խոսքերն ասացին Մաեստրոյի որդին՝ ճարտարապետ Կարեն Բալյանը և տուն-թանգարանի տնօրենՄարինե Օթարյանը:
Լուսանկարները՝ Մարիաննա Մելիքսեթյան
Լուսանկարները՝ Մարիաննա Մելիքսեթյան