facebook facebook youtubein
ՀՂՈՒՄՆԵՐ
  • Գլխավոր էջ 
  •  Թանգարան 
    • Պատմական ակնարկ
    • Այցելություն
  •  Ալ. Սպենդիարյան 
    • Կյանքի ուղին
    • Ստեղծագործություններ
    • Պատկերասրահ
    • Մեծերը Սպենդիարյանի մասին
  •  Ցուցադրություն 
    • Մշտական ցուցադրություն
    • Հավաքածու
    • Վիրտուալ շրջայց
  • Թանգարանային կյանք
    • 2023
    • 2022
    • 2021
    • 2020
    • 2019
    • 2018
    • 2017
    • 2016
    • 2015                                
    • 2014
    • 2013
    • 2012
    • 2011
    • 2010
    • 2009
  •  Կրթական գործունեություն 
    • «Հրաշագործ երաժիշտը»
    • «Ալմաստը փոքրիկների համար»
    • «Ես` բեմանկարիչ»
    • «Սպենդիարյանական վայրերով՝ Ղրիմից Հայաստան»
    • «Իմ նվագախումբը»
    • «Վիրտուալ դիրիժոր»
    • «Երեք արմավենի» պատկերազարդ մուլտֆիլմ
    • «Իմ տոհմածառը»
  • Կապ

Թանգարանային կյանք 2025

Վերադառնալ արխիվ 2025

«Վարպետ փոքրիկներ»

Մարտի 28-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճը կրկին մարդաշատ էր: Վերսկսվեց «Վարպետ փոքրիկներ» նախագիծը, որը մեկնարկել էր 2019թ.: Այն նպատակ ունի բացահայտելու երաժշտական և արվեստի դպրոցների շնորհաշատ սաներին և հարթակ տրամադրել նրանց՝ իրենց հմտությունները հանրությանը ներկայացնելու: 2025 թվականի «Վարպետ փոքրիկներ» նախագծի առաջին մասնակիցն Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սան 10-ամյա Եվա Ներսիսյանն էր:
Բազմաթիվ մրցույթ-փառատոների մրցանակակիր, լուսաժպիտ այս աղջնակը ոչ միայն հիացրեց իր կատարումներով, այլև ներկաներին պատմեց իր նախասիրությունների ու նվիրական ցանկությունների մասին: Նրա կատարմամբ և դաշնակահար Հայկուհի Նավոյանի նվագակցությամբ հնչեցին Ա. Սպենդիարյանի, Յու. Դոլժիկովի, Ա. Խաչատրյանի, Բախի և այլոց ստեղծագործությունները: Իսկ սիրելի ուսուցչուհի Սուսաննա Այվազյանի հետ Բեթհովենի Մենուետը՝ երկու ֆլեյտայի համար կատարումը դարձավ օրվա հաճելի անակնկալը: Շնորհակալական խոսքում Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մոնիկա Պետրոսյանը նշեց, որ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հետ համագործակցությունը շարունակական և ամուր հիմքերի վրա է դրված և որ պատվաբեր է լինել այս նախագծի վերամեկնարկողը:
Նախագիծը վարեց Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Ինեսսա Խաչատրյանը:
Լուսանկարները՝ Աննա Մկրտչյանի։


  • Վարպետ փոքրիկներ
  • Վարպետ փոքրիկներ
  • Վարպետ փոքրիկներ
  • Վարպետ փոքրիկներ
  • Վարպետ փոքրիկներ
  • Վարպետ փոքրիկներ
  • Վարպետ փոքրիկներ
  • Վարպետ փոքրիկներ


Կոնտակտային տվյալներ

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ
ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան, Նալբանդյան 21
Հեռ.` +374 10 521 299
        +374 10 580 783
Էլ. փոստ՝ as_museum@yahoo.com
info@spendiaryanmuseum.am


Բոլոր իրավունքները պահպանված են

© 2009. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության