• 1926թ. հոկտեմբերի 1-ին կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանին շնորհվեց հանրապետության ժողովրդական արտիստի կոչում:

• 1926թ. հոկտեմբերի 2-ին ՀԽՍՀ Լուսժողկոմի № 513 որոշման համաձայն կոնսերվատորիայի ուսուցիչ Ալեքսանդր Սպենդիարյանին շնորհվեց պրոֆեսորի կոչում:

• 1930թ. Երևանի առաջին երաժշտական դպրոցը անվանակոչվեց Ալ. Սպենդիարյանի անունով: 1971թ. Խանջյան փողոցում բացվեց դպրոցի նոր շենքը, որի առջև տեղադրվեց Սպենդիարյանի մարմարյա կիսանդրին (քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան):

• 1933թ. հունվարի 20-ին Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Հայաստանի օպերայի պետական թատրոնը:

• 1939թ. Հայաստանի Օպերայի և բալետի պետական թատրոնը անվանակոչվեց Ալ. Սպենդիարյանի անունով:

• 1957թ. Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բակում կանգնեցվեց Ալ. Սպենդիարյանի արձանը (քանդակագործ` Արա Սարգսյան):

• 1963թ. ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի 1963թ. նոյեմբերի 21-ի № 491 որոշմամբ հիմնադրվեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը: Այն Հայաստանում առաջին թանգարանն է, որը նվիրված է երաժշտի:

• 1967թ. նոյեմբերի 25-ին բացվեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը:

• Երևանի կենտրոնական փողոցներից մեկը` Մոսկովյան անցուղին վերանվանվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունով:

ԸՆԹԵՐՑԵԼ ԱՎԵԼԻՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆԵՐ


  • 12/03/2024

    Ռոմանոս Մելիքյան - 140

    Դեկեմբերի 23-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում կայացավ «Առաջիններից առաջինը» խորագրով համերգ-դասախոսություն նվիրված Ռոմանոս Մելիքյանի ծննդյանի 140 ամյակին...
    Մանրամասն ...

  • 03/02/2024

    Բորիս Հարությունյան


    Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դասախոս, այժմ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատող երաժշտագետ Նինա Հակոբյանի զեկույցը Արցախի ականավոր դեմքերից մեկի՝ պետական, հասարակական գործիչ Բորիս Հարությունյանի մասին Սպենդիարյանի տուն-թանգարանի հյուրընկալ հարկի տակ էր հավաքել Արցախցի մեր հայրենակիցներին...
    Մանրամասն...
  • 28/12/2023

    «Եվ մենք բոլորս Սպենդիարյանի ժառանգներն ենք»

    2023 թվականի դեկտեմբերի 28-ին Արամ Խաչատրյանի 120 -ամյակին նվիրված «Եվ մենք բոլորս Սպենդիարյանի ժառանգներն ենք» հոբելյանական միջոցառմամբ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը ամփոփեց 2023 թ. գործունեությունը...
    Մանրամասն...
Նորությունների արխիվ