ՈՒՇԱԳՐԱՎ

• 1926թ. հոկտեմբերի 1-ին կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանին շնորհվեց հանրապետության ժողովրդական արտիստի կոչում:

• 1926թ. հոկտեմբերի 2-ին ՀԽՍՀ Լուսժողկոմի № 513 որոշման համաձայն կոնսերվատորիայի ուսուցիչ Ալեքսանդր Սպենդիարյանին շնորհվեց պրոֆեսորի կոչում:

• 1930թ. Երևանի առաջին երաժշտական դպրոցը անվանակոչվեց Ալ. Սպենդիարյանի անունով: 1971թ. Խանջյան փողոցում բացվեց դպրոցի նոր շենքը, որի առջև տեղադրվեց Սպենդիարյանի մարմարյա կիսանդրին (քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան):

• 1933թ. հունվարի 20-ին Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Հայաստանի օպերայի պետական թատրոնը:

• 1939թ. Հայաստանի Օպերայի և բալետի պետական թատրոնը անվանակոչվեց Ալ. Սպենդիարյանի անունով:

• 1957թ. Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բակում կանգնեցվեց Ալ. Սպենդիարյանի արձանը (քանդակագործ` Արա Սարգսյան):

• 1963թ. ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի 1963թ. նոյեմբերի 21-ի № 491 որոշմամբ հիմնադրվեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը: Այն Հայաստանում առաջին թանգարանն է, որը նվիրված է երաժշտի:

• 1967թ. նոյեմբերի 25-ին բացվեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը:

• Երևանի կենտրոնական փողոցներից մեկը` Մոսկովյան անցուղին վերանվանվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունով:

ԸՆԹԵՐՑԵԼ ԱՎԵԼԻՆ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


  • 28/03/2025

    «Վարպետ փոքրիկներ»

    Մարտի 28-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճը կրկին մարդաշատ էր: Վերսկսվեց «Վարպետ փոքրիկներ» նախագիծը, որը մեկնարկել էր 2019թ...
    Մանրամասն ...

  • 25/01/2025

    Վլադիլեն Բալյան - 100

    Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն, կոմպոզիտոր, երաժշտահասարակական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը ամփոփելով՝ 2025 թվականի հունվարի 25-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ «Վլադիլեն Բալյան. Մշակութային կյանքի ճարտարապետը» խորագիրը կրող բանախոսությունը...
    Մանրամասն ...

Նորությունների արխիվ