Ալ. Սպենդիարյան - 138
31/10/09
Նոյեմբերի 2-ին Սպենդիարյանի ծննդյան 138-ամյակին տուն-թանգարան կազմակերպած միջոցառմանը մասնակցում էին կոմպոզիտորի անունը կրող երաժշտական դպրոցի, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի, Տերնոպոլի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի, կոնսերվատորիայի կոլեկտիվները, մի շարք արվեստագետներ, մտավորականներ:
Օպերայի բակում` Սպենդիարյանի շիրիմի մոտ, հարգանքի տուրք մատուցելով կոմպոզիտորի հիշատակին` ներկաները խոսեցին Սպենդիարյանի թողած ժառանգության, նրա դերի ու նշանակության մասին:
Միջոցառումը շարունակվեց տուն-թանգարանում, որտեղ տեղի ունեցավ www.spendiaryanmuseum.am վեբ-կայքի շնորհանդեսը: Տուն-թանգարանի տնօրինության կողմից շնորհակալագիր հանձնվեց ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ հայ-ամերիկյան ընկերության երևանյան մասնաճյուղի ներկայացուցիչներին Տուն-թանգարանի ինտերնետային կայքի ստեղծման համար: Ցերեկույթը եզրափակվեց օպերայի մեներգիչներ Նարինե Անանիկյանի և Ասատուր Բալջյանի երաժշտական կատարումներով: Հնչեցին Թաթուլի և Ալմաստի զուգերգը «Ալմաստ» օպերայի 3-րդ գործողությունից և ռոմանսներ: