-
Նալբանդյան 29 (այժմ` 21) շենքը, որտեղ 1926-28թթ. ապրել է Ալեքսանդր Սպենդիարյանը (1926թ.)
-
Տուն-թանգարանի հիմնադիր Մարինա Սպենդիարովա և հիմնադիր տնօրեն Վլադիլեն Բալյան (1971թ.)
-
ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1963թ. նոյեմբերի 21-ի №491 որոշումը՝ Սպենդիարյանի տուն-թանգարան հիմնադրելու մասին
-
Տուն-թանգարանի բացման արարողություն (25.11.1967թ.): Ձախից` Հ. Բաղդասարյան, Ա. Հարությունյան, Ս. Գասպարյան, Գ. Եղիազարյան, Մ. Սարյան, Մ. Սպենդիարովա, Ա. Սարգսյան, Վ. Բալյան
-
Գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը նորաբաց թանգարանին է նվիրում Ալ. Սպենդիարյանի դիմանկարը (1967թ.)
-
Է. Միրզոյան
-
Ա. Բաբաջանյան
-
Ալ. Հարությունյան
-
Գ. Էմին
-
Տուն-թանգարանի տնօրեն Ծովակ Համբարձումյան
-
Տուն-թանգարանի ժողովրդական նվագարանների հավաքածուի ցուցադրությունը (1980-ական թթ.)
-
Պատանի սպենդիարյանականների երդման արարողությունը կոմպոզիտորի շիրիմի մոտ
-
Լավագույն սպենդիարյանականը նվագում է կոմպոզիտորի դաշնամուրով
-
Լավագույն սպենդիարյանականը նվագում է կոմպոզիտորի ջութակով
«…Մի անգամ` 1925թ. գարնանը, Ալեքսանդր Աֆանասևիչի մոտ եկավ ճարտարապետ Թամանյանը և բերեց առաջին սովետական բնակելի տան պլանը, որտեղ Սպենդիարյանին խոստացել էին բնակարան տալ: Նրանք երկար ժամանակ զննում էին պլանը և, վերջապես, քառակուսիներից մեկի վրա խաչ դրեցին. այս բնակարանը նայելու էր Արարատին…»
Մարինա Սպենդիարովա
1925-26թթ. կառուցված այս շենքը Խորհրդային Հայաստանի առաջին բազմաբնակարան շենքերից է և ներկայումս ընդգրկված է Երևանի պատմության ու մշակույթի հուշարձանների պետական ցանկում` որպես հանրապետական նշանակության հուշարձան: Մեծանուն կոմպոզիտորի մահից հետո նրա արխիվը կնքվեց և ի պահ հանձնվեց Երևանի պետկոնսերվատորիային: Ղրիմում եղած Սպենդիարյանի արխիվային նյութերն ու անձնական իրերը կոմպոզիտորի դստեր` Մարինա Սպենդիարովայի ջանքերով 1940-ական թթ. Հայաստան տեղափոխվեցին և պահպանության հանձնվեցին երևանյան ծանոթներին: Դրանց մեծ մասը պահպանում էր երաժշտագետ, կոմպոզիտոր Արամ Քոչարյանը, ով հետագայում այդ նյութերն ի պահ է հանձնում Հայաստանի գրականության և արվեստի թանգարանին:
Ճակատագրի բերումով Մ. Սպենդիարովան 1945թ. աքսորվում է: 1956թ. վերադառնալով նա կրկին ձեռնամուխ է լինում հորը նվիրված թանգարան ստեղծելու գործին: Սպենդիարովների Յալթայի առանձնատունը կամ Սուդակի ամառանոցը թանգարանի վերածելու Մ. Սպենդիարովայի ծրագիրը չի իրականանում, քանի որ երկու շենքերն էլ զբաղեցրել էին տարբեր կազմակերպություններ:
1962թ. Մարինան խնդրագրով դիմում է ՀԽՍՀ նախարարների խորհրդին:
ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի 1963թ. նոյեմբերի 21-ի №491 որոշմամբ հիմնադրվում է տուն-թանգարանը, ստեղծվում է թանգարանի աշխատանքային կոլեկտիվը` կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի ղեկավարությամբ:
«...Եվ ահա թանգարանը գոյություն ունի: Ես միշտ հավատացել եմ դրան, քանզի չափազանց մեծ է երաժշտի հանդեպ հայ ժողովրդի սերը` ում կոմպոզիտորը նվիրել է իր ողջ ուժն ու եռանդը… »
Մարինա Սպենդիարովա
Տուն-թանգարանի հավաքածուն սկզբում կազմում էր 400 միավոր, որը ոչ միայն Մ. Սպենդիարովայի նվիրատվությունն էր, այլև Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող կոմպոզիտորի արխիվի զգալի մասը: Հետագայում ֆոնդերը համալրվեցին և ներկայումս ֆոնդային հավաքածուն կազմում է 1345 թանգարանային առարկա: Դրանք Սպենդիարյանի անձնական իրերն են, ձեռագիր ու տպագիր նոտաներ, նամակներ, փաստաթղթեր, լուսանկարներ, մամուլ ու գրքեր:
Ալ. Միջոցառում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում (01.11.1968թ.)
Նրա ծավալած գործունեությունն ամփոփվեց Սպենդիարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի օրերին, երբ կայացան բազմաբնույթ միջոցառումներ ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:
Խորհրդային Միության փլուզման, երկրաշարժի և պատերազմական ժամանակաշրջանում տուն-թանգարանի տնօրինությունը (1988-1996թթ.) վստահվեց Հասմիկ Գևորգյանին` ով նախաձեռնեց թանգարանի վերանորոգման և նոր ցուցադրության կազմակերպման դժվարին աշխատանքները: Այդ տարիներին շատ մշակութային օջախների նման տուն-թանգարանն էլ կրեց անցումային շրջանի ծանր հետևանքները:
2011թ. պետական աջակցությամբ վերանորոգված տուն-թանգարանը 2012թ. դեկտեմբերի 3-ին նոր ցուցադրությամբ իր դռները բացեց արվեստասեր հասարակության առաջ:
Խորհրդանշական այդ օրը դպրոցի լավագույն սաներին հնարավորություն է տրվում հնչեցնել թանգարանում պահվող Սպենդիարյանի դաշնամուրի և ջութակի կախարդական ձայնը: