ԿՐԹԱԿԱՆ  ԾՐԱԳՐԵՐ




«ՀՐԱՇԱԳՈՐԾ ԵՐԱԺԻՇՏԸ» կրթական ծրագիրը նախատեսված է.
Նախադպրոցականտարիքի և I-IV դասարանցի երեխաներիհամար:

Կրթական ծրագրի   բովանդակությունը.
Հայ դասական երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքի ուղուն և երաժշտական ժառանգությանը երեխաները ծանոթանում են թատերական (տիկնիկային) արվեստի միջոցով: Ի՞նչ է նվագախումբը, ո՞վ է դիրիժորը, ո՞վ է կոմպոզիտորը, ովքե՞ր են մուսաները.  այս ու բազմաթիվ այլ հարցերի պատասխաններն Ինչուիկի կերպարի միջոցով փոխանցվում է երեխաներին: Կրթական ծրագիրն ինտերակտիվ է:

Կրթական ծրագրի նպատակն է.

  • • Առնչություն դասական երաժշտությանը,
  • • Ա.Սպենդիարյանի կյանքի ու ստեղծագործությունների մատչելի հանրահռչակում,
  • • Թանգարան այցելելու մշակույթի ձևավորում,
  • • Ինտելեկտուալ ժամանցի կազմակերպում:

    Կրթական ծրագրի արժեքը.
    Կրթական ծրագրի տոմսի արժեքը.
    Խմբի համար (մինչև 10 մասնակից) - 5000 դրամ 
    10-ից ավելի մասնակից ունեցող խմբի դեպքում՝
    յուրաքանչյուր անձի համար տոմսի արժեքը - 500 դրամ:
    Տևողությունը՝ 30 րոպե:




«ԱԼՄԱՍՏԸ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ» կրթական ծրագիրը նախատեսված է.
Նախադպրոցական տարիքի և I-IV դասարանցի երեխաների համար:

Կրթական ծրագրի բովանդակությունը.
Հայ մեծանուն կոմպոզիտոր Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի բովանդակությունը՝ համապատասխան տարիքի հանդիսատեսի համար՝ երաժշտության և անիմացիայի ուղեկցությամբ ներկայացվում է փոքրիկներին՝ տիկնիկային-թատերական բեմականացմամբ:

Կրթական ծրագրի նպատակն է.

  • • Առնչություն դասական երաժշտությանը,
  • • Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի սյուժեի ներկայացում,
  • • Թանգարան այցելելու մշակույթի ձևավորում,
  • • Ինտելեկտուալ ժամանցի կազմակերպում:

Կրթական ծրագրի արժեքը.
Կրթական ծրագրի տոմսի արժեքը.
Խմբի համար - 5000 դրամ  (մինչև 10 մասնակից),
10-ից ավելի մասնակից ունեցող խմբի դեպքում՝ յուրաքանչյուր անձի համար տոմսի արժեքը - 500 դրամ:
Տևողությունը՝ 30 րոպե:




«ԵՍ` ԲԵՄԱՆԿԱՐԻՉ» կրթական ծրագիրը նախատեսված է.
I-IV դասարանցի դպրոցականների համար:
Կրթական ծրագրի բովանդակությունը.
Մասնակցելով այս ծրագրին՝ երեխաներն այլընտարանքային և հասանելի միջոցներով ծանոթանում են օպերային բեմանկարչական արվեստին, ինքնուրույն նկարազարդում «Ալմաստ» օպերայի հերոսների հագուստները (Էսքիզները՝ Մարտիրոս Սարյանի): Ծրագիրն ուղեկցվում է «Ալմաստ» օպերայի երաժշտական հատվածների ունկնդրմամբ:

Կրթական ծրագրի նպատակն է.

  • • Առնչություն դասական երաժշտությանը,
  • • Դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության ակտիվացում,
  • • Թիմային աշխատանքի կարողությունների զարգացում,
  • • Ինտելեկտուալ ժամանցի կազմակերպում:

Կրթական ծրագրի արժեքը.
Կրթական ծրագրի տոմսի արժեքը.
Խմբի համար - 5000 դրամ  (մինչև 10 մասնակից),
10-ից ավելի մասնակից ունեցող խմբի դեպքում՝ յուրաքանչյուր անձի համար տոմսի արժեքը - 500 դրամ:
Տևողությունը՝ 30 րոպե:




(եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն)

Կրթական ծրագիրը նախատեսված է.
Բոլոր տարիքի մարդկանց համար։
Կրթական ծրագրի բովանդակությունը.
Ծրագիրը ներկայացնում է կոմպոզիտորի կյանքի ուղին (աշխարհագրությունը)՝ Ղրիմից-Երևան՝ հպէկրանի քարտեզի վրա (պրյոեկցիա): Յուրաքանչյուր ճիշտ վայրի ընտրությունը հաղորդագրություն է տալիս՝աուդիո և անիամացիոն ֆորմատով: Ծրագիրը հագեցած է գլուխկոտրուկ խաղերով, որոնք հաղթահարելով՝ մասնակիցները ճամփորդում են Սպենդիարյանական վայրերով:

Կրթական ծրագրի նպատակն է.

  • • Ա. Սպենդիարյանի կյանքի ուղու կարևորագույն իրադարձությունների, վայրերի մասին գիտելիքների փոխանցում,
  • • Թանգարանի՝ որպես ոչ ֆորմալ կրթական միջավայրի՝ դերի բարձրացում,
  • • Թիմային աշխատանքի կարողությունների զարգացում,
  • • Ինտելեկտուալ ժամանցի կազմակերպում:

Կրթական ծրագրի արժեքը.
Կրթական ծրագրի տոմսի արժեքը.
Խմբի համար - 5000 դրամ:
Տևողությունը՝ 30 րոպե:




«ԻՄ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ» կրթական ծրագիրը նախատեսված է.
Բոլոր տարիքի մարդկանց համար
Կրթական ծրագրի բովանդակությունը.
Այցելուները վիրտուալ հարթակում դասավորելով սիմֆոնիկ նվաբախումբը, ծրագրի ղեկավարի օգնությամբ պատկերացում են կազմում, թե ինչ է սիմֆոնիկ նվագախումբը, ինչպիսին է նրա կառուցվածքը, և հնարավորություն են ունենում ունկնդրելու հռչակավոր կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործություններ:

Կրթական ծրագրի նպատակն է.

  • • Ալընտարանքային և հասանելի միջոցներով դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության ակտիվաացում,
  • • Ծանոթացում սիմֆոնիկ նվագախմբի կազմին, դասավորությանը, գործիքների տեսակներին, դիրիժորի դերին,
  • • Թանգարանի՝ որպես ոչ ֆորմալ կրթական միջավայրի՝ դերի բարձրացում,
  • • Թիմային աշխատանքի կարողությունների զարգացում:

Կրթական ծրագրի արժեքը.
Կրթական ծրագրի տոմսի արժեքը.
Խմբի համար - 5000 դրամ:
Տևողությունը՝ 35 րոպե:




«ՎԻՐՏՈՒԱԼ ԴԻՐԻԺՈՐ» կրթական ծրագիրը նախատեսված է.
Բոլոր տարիքի մարդկանց համար
Կրթական ծրագրի բովանդակությունը.
Այցելուն վիրտուալ հարթակում ղեկավարում է սիմֆոնիկ նվագախումբ, փոձում իր դիրիժորական կարողությունները: Ծրագրում ներառված են Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործությունները:

Կրթական ծրագրի նպատակն է.

  • • Ալընտարանքային և հասանելի միջոցներով դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության ակտիվացում,
  • • Ծանոթացում սիմֆոնիկ նվագախմբի կազմին և դիրիժորի դերին,
  • • Թանգարանի՝ որպես ոչ ֆորմալ կրթական միջավայրի՝ դերի բարձրացում,
  • • Ինտելեկտուալ ժամանցի  ապահովում:

Կրթական ծրագրի արժեքը.
Կրթական ծրագրի տոմսի արժեքը.
Խմբի համար - 3000 դրամ:
Տևողությունը՝ 20 րոպե:




«ԵՐԵՔ ԱՐՄԱՎԵՆԻ» ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՄՈՒԼՏՖԻԼՄ կրթական ծրագիրը նախատեսված է.
I-V դասարանի աշակերտների համար
Կրթական ծրագրի բովանդակությունը.
Պատկերազարդ մուլտֆիլմի միջոցով ներկայացվում է Ալեքսանդր Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերի սյուժեն՝ ըստ Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմի: Ավարտին՝ քննարկում հարց ու պատասխանի միջոցով:
Կրթական ծրագրի նպատակն է.

  • • Այլընտարանքային և հասանելի միջոցներով դասական երաժշտության մատչելի մատուցում,
  • • Դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության ակտիվացում,
  • • Թանգարան-աշակերտ կապի ստեղծում և ամրապնդում,
  • • Միտքն  ազատ ու անկաշկանդ արտահայտելու հմտությունների ձևավորում:

Կրթական ծրագրի արժեքը.
Կրթական ծրագրի տոմսի արժեքը.
Խմբի համար - 5000 դրամ  (մինչև 10 մասնակից),
10-ից ավելի մասնակից ունեցող  խմբի դեպքում՝ յուրաքանչյուր անձի համար տոմսի արժեքը - 500 դրամ:
Տևողությունը` մոտ 30 րոպե:




«ԻՄ ՏՈՀՄԱԾԱՌԸ» կրթական ծրագիրը նախատեսված է.
II-IV դասարանի աշակերտների համար
Կրթական ծրագրի բովանդակությունը.
Ալեքսանդր Սպենդիարյանի տոհմի պատմության և նրա տոհմածառին ծանոթության միջոցով մասնակիցները ստեղծում են իրենց տոհմածառը: Ծրագրի ընթացքում մասնակիցները սովորում են տոհմածառ կազմելու սկզբունքները (յուրաքանչյուրն իր կազմած տոհմածառը տանում է իր հետ):

Կրթական ծրագրի նպատակն է.

  • • Կարևորել ընտանիքի դերը և հետաքրքրութուն առաջացնել ուսումնասիրելու իրենց տոհմի պատմությունը,
  • • Սովորեցնել տոհմածառ ստեղծելու սկզբունքները,
  • • Հանրահռչակել կոմպոզիտորին՝ որպես մեծ հայի ու արվեստագետի,
  • • Թանգարանի՝ որպես ոչ ֆորմալ կրթական միջավայրիդերի բարձրացում,
  • • Թիմային աշխատանքի կարողությունների զարգացում:

Կրթական ծրագրի արժեքը.
Կրթական ծրագրի տոմսի արժեքը.
Խմբի համար - 5000 դրամ  (մինչև 10 մասնակից),
10-ից ավելի մասնակից ունեցող խմբի դեպքում՝ յուրաքանչյուր անձի համար տոմսի արժեքը - 500 դրամ:
Տևողությունը՝ 35 րոպե: