ՈՒՇԱԳՐԱՎ

• 1926թ. հոկտեմբերի 1-ին կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանին շնորհվեց հանրապետության ժողովրդական արտիստի կոչում:

• 1926թ. հոկտեմբերի 2-ին ՀԽՍՀ Լուսժողկոմի № 513 որոշման համաձայն կոնսերվատորիայի ուսուցիչ Ալեքսանդր Սպենդիարյանին շնորհվեց պրոֆեսորի կոչում:

• 1930թ. Երևանի առաջին երաժշտական դպրոցը անվանակոչվեց Ալ. Սպենդիարյանի անունով: 1971թ. Խանջյան փողոցում բացվեց դպրոցի նոր շենքը, որի առջև տեղադրվեց Սպենդիարյանի մարմարյա կիսանդրին (քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան):

• 1933թ. հունվարի 20-ին Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Հայաստանի օպերայի պետական թատրոնը:

• 1939թ. Հայաստանի Օպերայի և բալետի պետական թատրոնը անվանակոչվեց Ալ. Սպենդիարյանի անունով:

• 1957թ. Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բակում կանգնեցվեց Ալ. Սպենդիարյանի արձանը (քանդակագործ` Արա Սարգսյան):

• 1963թ. ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի 1963թ. նոյեմբերի 21-ի № 491 որոշմամբ հիմնադրվեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը: Այն Հայաստանում առաջին թանգարանն է, որը նվիրված է երաժշտի:

• 1967թ. նոյեմբերի 25-ին բացվեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը:

• Երևանի կենտրոնական փողոցներից մեկը` Մոսկովյան անցուղին վերանվանվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունով:

ԸՆԹԵՐՑԵԼ ԱՎԵԼԻՆ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


  • 18/05/2026

    «Քո ընկեր Սպենդիարյանը». նոր կրթական ծրագրի մեկնարկ Մաեստրոյի տանը

    Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տրվեց «Քո ընկեր Սպենդիարյանը» նոր կրթական ծրագրի հանդիսավոր մեկնարկը...
    Մանրամասն ...

  • 16/05/2026, 18/05/2026

    Թանգարանների գիշեր

    Մայիսի 16-ին և 18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կայացան «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» ամենամյա միջոցառումները՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագրի ներքո...
    Մանրամասն ...

  • 07/05/2026

    Հարգանքի տուրք՝ Մաեստրոյի հիշատակին

    Մայիսի 7-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում տեղի ունեցավ հայ դասական երաժշտության մեծանուն երախտավորի հիշատակի արարողությունը...
    Մանրամասն ...

  • 07-14/03/2026

    Սպենդիարյանական շաբաթ

    Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպորցում 2026 թվականի մարտի 7-14 անցկացված «սպենդիարյանական շաբաթ»-ը ամփոփվեց կոմպոզիտորի տուն-թանգարանում...
    Մանրամասն ...

Նորությունների արխիվ