«Ոչ նյութական մշակութային ժառանգություն, երաժշտություն ԵՎ խաղ»
Հոկտեմբերի 17-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Ոչ նյութական մշակութային ժառանգություն, երաժշտություն և խաղ» խորագրով ջերմ ու բովանդակալից միջոցառումը։
Մեր հյուրերի հետ միասին բացահայտեցինք հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության անբաժանելի մաս կազմող քանոն և սանթուր նվագարանների հնչյունային աշխարհը, անդրադարձանք Գյումրու հարուստ մշակութային ավանդույթներին, արվեստներին ու արհեստներին։ Հանդիպման ուրախ ավարտը նշանավորվեց ավանդական քարկտիկ խաղով, որը միավորեց բոլոր մասնակիցներին ու պարգևեց հաճելի պահեր։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ներկաներին՝ միջոցառումը լավ տրամադրությամբ ու ջերմությամբ լցնելու համար։