«ԵՐԵՔ ԱՐՄԱՎԵՆԻ» ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՄՈՒԼՏՖԻԼՄ կրթական ծրագիրը նախատեսված է.
I-V դասարանի աշակերտների համար
Կրթական ծրագրի բովանդակությունը.
Պատկերազարդ մուլտֆիլմի միջոցով ներկայացվում է Ալեքսանդր Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերի սյուժեն՝ ըստ Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմի: Ավարտին՝ քննարկում հարց ու պատասխանի միջոցով:
Կրթական ծրագրի նպատակն է.
- Այլընտարանքային և հասանելի միջոցներով դասական երաժշտության մատչելի մատուցում,
- Դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության ակտիվացում,
- Թանգարան-աշակերտ կապի ստեղծում և ամրապնդում,
- Միտքն ազատ ու անկաշկանդ արտահայտելու հմտությունների ձևավորում:
Կրթական ծրագրի արժեքը.
Կրթական ծրագրի տոմսի արժեքը.
Խմբի համար - 5000 դրամ (մինչև 10 մասնակից),
10-ից ավելի մասնակից ունեցող խմբի դեպքում՝ յուրաքանչյուր անձի համար տոմսի արժեքը - 500 դրամ: