Մշտական ցուցադրություն
Հուշասենյակը, որը եղել է կոմպոզիտորի աշխատասենյակը, վերստեղծվել է Ալ. Մելիք-Աղամալովի 1928թ. մայիսի 7-ին արված լուսանկարի և Մ. Սպենդիարովայի հիշողություների հիման վրա: Այստեղ կոմպոզիտորի անձնկան իրերն են, որոնք երաժշտի ստեղծագործական ներշնչանքի «ականատեսներն» են: |
«Կյանքի ուղին» սրահում ներկայացված են կոմպոզիտորի կյանքի ու գործունեության ղրիմյան, մոսկովյան և երևանյան ժամանակաշրջանները: Առանձնահատուկ կարևորվել է Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության տեղն ու դերը 20-րդ դարի համաշխարհային և մասնավորապես հայկական երաժշտարվեստի զարգացման գործում, նրա անգնահատելի դերը հայկական սիմֆոնիկ երաժշտության հիմնադրման, սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման, օպերային ստուդիայի ձևավորման գործում: Ցուցադրված են նրա անձնական իրերը. ջութակը, ձեռնափայտն ու դիրիժորական փայտիկը, հայաստանյան անձնագիրը, ընտանեկան սպասքը և այլ ուշագրավ թանգարանային արժեքներ: |
«Ստեղծագործական ուղին» սրահում ցուցադրությունն առավելապես ժամանակակից ոճով է: Ներկայացված են կոմպոզիտորի նշանակալի ստեղծագործությունների ձեռագրերն ու առաջին հրատարակությունները, համերգային ազդագրերն ու ծրագրերը: Մեծ տեղ է հատկացված «Ալմաստ» օպերայի բեմական պատմությանը:
Հազվագյուտ ու բացառիկ ցուցանմուշներից է «Սպենդիարոֆոն» երաժշտական գործիքը, որը պատրաստվել է 1905թ. Սպենդիարյանի պատվերով` կաշվե գոտուց և 12 բրոնզե զանգակներից՝ «Երեք արմավենի» ստեղծագործության համար:
Ցուցադրությունը համալրված է նորագույն տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս այցելուներին ունկնդրելու Սպենդիարյանի ստեղծագործությունները: Գործում է «Վիրտուալ դիրիժոր» ինտերակտիվ խաղը, որը հնարավորություն է տալիս այցելուին փորձել իր դիրիժորական ունակությունները՝ դառնալով նվագախմբի դիրիժոր:

Թանգարանն ունի տեխնիկական բոլոր հնարավորություններով հագեցած դահլիճ, որը տեղակայված է կիսանկուղային հարկում` նախատեսված 30-40 մարդու համար: Այստեղ իրականացվում են ժամանակավոր ցուցադրություններ, կրթական ծրագրեր, համերգներ, դասախոսություններ, սեմինարներ ու կինոդիտումներ: |