Ստեղծագործություններ

ՄԱՆՐԱՄԱՍՆ
ՌՈՄԱՆՍՆԵՐ

«Ա˜յ վարդ»

«Վարդին» կամ «Ա˜յ վարդ» ռոմանսը հորինվել է 1894 թ. դեկտեմբերին, Մոսկվայում, երբ կոմպոզիտորն առաջին անգամ հանդիպեց Ալեքսանդր Ծատուրյանին, ով բարեկամների մտերմական մի շրջանակում կարդաց իր ոտանավորը: Տոգորվելով այդ բանաստեղծությամբ` կոմպոզիտորը շուտով հեղինակեց այս ռոմանսը, որ մտավ առաջին հրատարակության մեջ «Արևելյան ռոմանս» վերնագրով: Ռուսերեն թարգամանությունը կատարել է կոմպոզիտորը: Երկրորդ հրատարակությունը, որ անձամբ պատրաստել էր հեղինակը մահվանից քիչ առաջ, տպագրել է Հայպետհրատի երաժշտական բաժինը Մոսկվայում, 1929 թ.:

Play Mp3 «Ա˜յ վարդ» - Դավիթ Բաբայան 2:27

 

«Հրապուրել են ինձ քո սԵՎ աչերը»

Ռոմանսը հորինվել է գիմնազիան ավարտելու տարիներին (1888 թ. կամ 1889 թ.) Սիմֆերոպոլում: Հրատարակել է Զեյֆանգը (Մոսկվա): Ինքնագիրը չի պահպանվել: Տեքստի հեղինակն է Սպենդիարյանի ժամանակակից Պ. Կոզլովը: Ձոնված է Ելիզավետա Արենդտին:

Play Mp3 «Հրապուրել են ինձ քո սև աչերը» - Նարինե Անանիկյան 1:49

 

«Դու լույս արԵՎ, արԵՎ հոգուս»

Ռոմանսը հորինվել է 1892 թ. Մոսկվայում: Ինքնագրի մեջ հեղինակն իր ձեռքով գրել է. «Վերջնական խմբագրությամբ գրի է առնված 1894 թ. ապրիլի 27-ին»: Հրատարակվել է առաջին անգամ` ինքնագրի պատճենից: Տեքստի հեղինակն անհայտ է:

Play Mp3 «Դու լույս արև, արև հոգուս» - Արտակ Կիրակոսյան 1:22

 

«Գիշերն է նույն»

Ռոմանսը հորինվել է 1895 թ. (խոսք` Ա. Բորովիկովսկու): Հորինման վայրը նշված չէ: Հրատարակվել է առաջին անգամ` ինքնագրի պատճենից: Ինչպես երևում է պահպանված ծրագրերից` այս ռոմանսը հաճախ է կատարվել, ըստ որում հեղինակը հանդես է եկել որպես ջութակի կատարող: Ձոնված է կոմպոզիտորի դասընկերոջը` Էդվարդ Գրիգորևիչ Մուրզաևին:

Play Mp3 «Գիշերն է նույն» - Մագդա Մկրտչյան 2:49

 

«ԱրԵՎելյան օրորոցի երգ»

Երգը գրվել է 1900 թ., Ռաֆայել Պատկանյանի հանրածանոթ «Արի՛, իմ սոխակ» բանաստեղծության խոսքերով: Ռուսերեն տեքստի հեղինակ պետք է համարել կոմպոզիտորին:

Play Mp3 «Արևելյան օրորոցի երգ» - Նարինե Անանիկյան 3:09

 

«Մի' լար, բլբուլ...»

Պ. Յուրգենսոնի առաջին հրատարակության մեջ այս երգը վերնագրված է «Հայկական երգ»: Եղանակը ժողովրդական է: Ձոնված է տեքստի հեղինակ Ալ. Ծատուրյանին: Տեքստի ռուսերեն թարգմանությունը կատարել է Ալ. Սպենդիարյանը:

Play Mp3 «Մի' լար, բլբուլ...» - Մագդա Մկրտչյան 2:53

 

«Առ սիրուհիս»

Հայ ժողովրդական «Առ սիրուհիս» երգը գրված է 1916 թ.: Ռուսերեն տեքստն ամենայն հավանականությամբ Ալ. Սպենդիարյանինն է:

Play Mp3 «Առ սիրուհիս» - Արտակ Կիրակոսյան 3:30

 

«Սարի կեռաս է շուրթը քո»

«Սարի կեռասը» թաթարական ժողովրդական երգի ազատ մշակում է, գրվել է 1924 թ. Սուդակում: Տեքստի հեղինակն է Ալ. Սպենդիարյանի ավագ դուստրը` Տատյանան: Երգն առաջին անգամ հրատարակվել է 1938 թ. Մոսկվայում:

Play Mp3 «Սարի կեռաս է շուրթը քո» - Դավիթ Բաբայան 2:29

 

«Օ˜, վարդ ջահել իմ օրերի»

Կոմպոզիտորի դստեր` Մ. Ա. Սպենդիարովայի հիշողությամբ այս ռոմանսը գրվել է Թեոդոսիայում` 1922 թ. վերջին կամ 1923 թ. սկզբներին: Ամենայն հավանականությամբ կոմպոզիտորը վերոհիշյալ շրջանում հիշողությամբ վերարտադրել է վաղուց հորինած իր ռոմանսը: Հրատարակվել է առաջին անգամ` ինքնագրից: Տեքստի հեղինակը հայտնի չէ:

Play Mp3 «Օ~, վարդ ջահել իմ օրերի» - Նարինե Անանիկյան 2:22

 

«Ջրահեղձ կնոջ երգը»

«Ջրահեղձ կնոջ երգը» հորինվել է 1895 թ., որի համար հիմք է ծառայել Ա. Ի. Պոդոլինսկու համանուն բանաստեղծությունը: Ենթադրվում է, որ ռոմանսը գրվել է Կախովկայում` կոմպոզիտորի ծննդավայրում: Հրապարակվել է առաջին անգամ` ինքնագրի պատճենից: Ձոնված է կոմպոզիտորի քրոջը` Լիզային:

Play Mp3 «Ջրահեղձ կնոջ երգը» - Ալիսա Հեքիմբաշյան 3:55

 

«Այշեի երգը»

«Այշեն» Ղրիմի ժողովրդական մի երգի մշակում է: Ռուսերեն տեքստը կոմպոզիտորինն է: Երգը ձոնված է Մարիա Ալբերտովնա Չերեպնինային:

Play Mp3 «Այշեի երգը» - Ալիսա Հեքիմբաշյան 1:06

 

«Էլ վաղուց ո՛չ մի հարց...»

Ռոմանսն ուսանողական շրջանի գործ է, հեղինակված է 1982 թ. Մոսկվայում: Տպագրվել է առաջին անգամ` ինքնագրի պատճենից: Տեքստի հեղինակն է հայտնի փիլիսոփա-հրապարակախոս և բանաստեղծ Վ. Ս. Սոլովյովը: Ռոմանսը ձոնված է Սպենդիարովի ուսանողական տարիների մոտիկ ծանոթուհի Վ. Ա. Էբերլեին:

Play Mp3 «Էլ վաղուց ո՛չ մի հարց...» - Ալիսա Հեքիմբաշյան 2:51

 

«Լուսնին»

Ռոմանսը գրվել է 1906 թ. (խոսք` Շելլիի): Ձոնված է ռուս նշանավոր արտիստուհի Եվգենիա Կոնստանտինովա Մրավինային:

Play Mp3 «Լուսնին» - Ալիսա Հեքիմբաշյան 2:09

 

«Ալ-Ջամաստ քար»

Երգը հորինվել է 1910 թ., հրատարակել է Պ. Յուրգենսոնը Մոսկվայում: Երգը ձոնված է Օլգա Նիկոլաևնա Կաչալովային:

Play Mp3 «Ալ-Ջամաստ քար» - Ալիսա Հեքիմբաշյան 1:56

 

ՍԻՄՖՈՆԻԿ ԳՈՐԾԵՐ

«ԵրԵՎանյան էտյուդներ»

«Երևանյան էտյուդները» (Էնզելի և Հիջաս) նվագախմբի համար Ալ. Սպենդիարյանը գրել է 1925 թ. Երևանում և ձոնել` Երևանի Պետական կոնսերվատորիայի նվագախմբին, որն առաջին անգամ հեղինակի ղեկավարությամբ Երևանում կատարեց այս ստեղծագործությունը: Պահպանված արխիվային նյութերից երևում է, որ Ալ. Սպենդիարյանը որպես «Երևանյան էտյուդների» առաջին մասի` «Էնզելիի» ծավալուն նախաբան, օգտագործել է Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն» երգի մշակված տարբերակը: Երևանյան էտյուդների պարտիտուրը հրապարակվել է 1927թ. : Պարտիտուրի առաջին հրատարակության անվանաթերթի շրջերեսում նշված է, «Էտյուդների համար թեմաներ են ծառայել հայկական և արաբական մեղեդիներ, որոնք կատարվում են Երևանում, ժող. երաժիշտների կողմից»:

Play Mp3 «էնզելի» 6:57
 
Play Mp3 «Հիջաս» 2:00

 

«Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկեր

Մ. Լերմոնտովի բանաստեղծության հիման վրա «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը գրվել է 1905 թ. Ղրիմում: Պարտիտուրան տպագրվել է Լայպցիգում 1907 թ. Մ. Բելյաևի հրատարակչության կողմից: 1908 թ. Ալ. Սպենդիարյանն այս ստեղծագործության համար արժանացել է Գլինկայի անվան մրցանակի: Սույն ստեղծագործությունը նվիրված է կոմպոզիտորի մորը: Սիմֆոնիկ պատկերի առաջին կատաարումը տեղի է ունեցել 1905 թ. Պետերբուրգում` կոմպոզիտորի ղեկավարությամբ:

Play Mp3 «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկեր 2:40

 

«Ղրիմի Էսքիզներ» (առաջին սերիա)

«Ղրիմյան էսքիզների» առաջին սերիան Ալ. Սպենդիարյանը գրել է 1903 թ., Յալթայում: Պարտիտուրան առաջին անգամ տպագրվել է 1905 թ. Վ. Բեսսելի հրատարակչության կողմից: Այս ստեղծագործությունը հանդիսանում է Ղրիմի թաթարների ժողովրդական մեղեդիների մշակում: Սույն ստեղծագործությունը նվիրված է ականավոր նկարիչ Իվան (Հովհաննես) Կոնստանտինովիչ Այվազովսկու հիշատակին:

Play Mp3 Պարային  
Play Mp3 Էլեգիական երգ 2:45
Play Mp3 Խնջույքի երգ 1:36
Play Mp3 Պար «Ղայթարմա» 4:27

 

«Ղրիմի Էսքիզներ» (երկրորդ սերիա)

«Ղրիմյան էսքիզների» երկրորդ սերիան Ալ. Սպենդիարյանը գրել է 1912 թ. սեպտեմբերին Սուդակում: Երկրորդ սերիայի վերջնական խմբագրության մեջ հեղինակը զետեղել է հետևյալ մասերը.
Պարտիտուրը հրատարակվել է 1927 թ. (Մոսկվա): Այս ստեղծագործությունը հանդիսանում է Ղրիմի թաթարների ժողովրդական մեղեդիների մշակում: Ղրիմի Էսքիզների երկրորդ սերիան ձոնվում է կոմպոզիտորի տիկնոջը` Վ. Լ. Սպենդիարովային:

Play Mp3 ա. Թաքսիմ (Պրելյուդ) բ.Փեշրաֆ (Ինտերմեցցո)  
Play Mp3 Սիրո երգ  
Play Mp3 Պար «Բաղլամա»  
Play Mp3 Հարսի լացը 3:20
Play Mp3 Երգ մկան մասին  
Play Mp3 ա. Պար «Հոյնավա» բ. պար «Ղայթարմա» 5:16

 

«Էտյուդ հրեական թեմաներով»

Մտահղացված լինելով սկզբում որպես լարային նվագախմբի և դաշնամուրի համար գրված պիես («Հրեական երգ և պար»), իսկ հետո` փոքր նվագախմբի համար («Խորեոգրաֆիկ էտյուդ հրեական թեմաներով») այս ստեղծագործությունը հեղինակային վերջին խմբագրությամբ ավարտված է 1921թ. օգոստոսի 23-ին Յալթայում:  Պարտիտուրի ձեռագիրը չի պահպանվել:

Play Mp3 «Էտյուդ հրեական թեմաներով» 7:28

 

«Կոնցերտային վալս»

«Կոնցերտային վալսը» գրվել և գործիքավորվել  է  1907 թ.  Յալթայում: Պարտիտուրը տպագրվել է 1910թ. Պ. Յուրգենսոնի հրատարակչության կողմից: Սույն ստեղծագործությունը ձոնված է  Ալեքսանդր Կոնստանտինովիչ Գլազունովին: «Կոնցերտային վալսի» առաջին կատարումն ըստ ձեռագրի տեղի է ունեցել Յալթայում 1907 թ. սեպտեմբերի 1-ին` (հին տոմարով) հեղինակի ղեկավարությամբ:

Play Mp3 «Կոնցերտային վալս» 7:39

 

«Կոնցերտային նախերգանք»

«Կոնցերտային նախերգանքը» գրվել է 1900 թ. աշնանը Յալթայում: Պարտիտուրը տպագրվել է 1910թ. Մ. Բելյաևի հրատարակչության կողմից: Առաջին հրատարակության շապիկի անվանաթերթի վրա տպված է. «Նվիրում եմ մեծարգո ուսուցչիս` Նիկոլայ Անդրեևիչ Ռիմսկի-Կորսակովին» : «Կոնցերտային նախերգանքի» առաջին կատարումը տեղի է ունեցել Պավլովսկում 1901 թ. հունիսի 5-ին (հին տոմարով):

Play Mp3 «Կոնցերտային նախերգանք» 9:01

 

«Սգո պրելյուդ»

«Սգո Պրելյուդը» նվագախմբի համար գրվել է 1908 թ. ամռանը Յալթայում` Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի մահվան անմիջական տպավորության ներքո: Պարտիտուրը տպագրվել է 1911 թ. Մ. Բելյաևի հրատարակչության կողմից: Պարտիտուրի առաջին հրատարակության անվանաթերթի վրա տպագրված է. «Իմ թանկագին ուսուցիչ Նիկոլայ Անդրեևիչ Ռիմսկի-Կորսակովի հիշատակին»: «Սգո Պրելյուդի» առաջին կատարումն, ըստ ձեռագրի, տեղի է ունեցել 1908 թ. հուլիսի 10-ին (հին տոմարով) Յալթայում` Ն.Ա. Ռիմսկի-Կորսակովի հիշատակին նվիրված առաջին սիմֆոնիկ համերգում:

Play Mp3 «Սգո պրելյուդ»  

 

«Մենուետ»

Մենուետը գրվել է 1895 թ. Սիմֆերոպոլում և նվիրված է կոմպոզիտորի ընկերոջը` Խ. Ի. Մեդիչին :  Պարտիտուրան առաջին անգամ տպագրվել է Վ. Բեսսելի հրատարակչության կողմից:

Play Mp3 «Մենուետ» 5:18

 

«Օրորոցային»

Այս պիեսը գրվել է 1897 թ. : Նվիրված է կոմպոզիտորի որդուն` Լեոնիդին : Պարտիտուրան առաջին անգամ տպագրվել է Վ. Բեսսելի հրատարակչության կողմից:

Play Mp3 «Օրորոցային» 3:46

 

«ԱԼՄԱՍՏ» ՕՊԵՐԱ

«Ալմաստ»

«Ալմաստ» օպերա չորս գործողությամբ 1918-1928 թ.: Լիբրետոյի հեղինակն է Սոֆյա Պառնոկը, հայերեն տարբերակի հեղինկը` Տիգրան Հախումյան, ըստ Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմի, (օպերայի գործիքավորման վրա Ա. Սպենդիարովն աշխատել է միչև կյանքի վերջը):

Play Mp3 «Ալմաստ» 13:48