«Ալմաստը» ըստ էության դարձավ Սպենդիարյանի կարապի երգը: Դա նրա ստեղծագործության գագաթն է, թանկարժեք ընծա հայ ժողովրդին: Սպենդիարովը իրոք թողել է պայծառ հիշատակ: Թող որ այն մնա սերունդներին:
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով
Դուք Ձեր ծնունդով արևելյան մարդ եք, Արևելքը, ինչպես ասում են, ձեր արյան մեջ է, և Դուք այդ պատճառով կարող եք երաժշտության բնագավառում տալ ինչ-որ ճշմարիտ, անգնահատելի մի բան:
Հովհաննես Թումանյան
Ահա էսօր էլ գալիս է երաժշտական աշխարհքում անուն հանած հայ նշանավոր երաժշտագետը` Ալ. Սպենդիարյանը, օտար երկրից դեպի հայրենի մթնոլորտը, արևրմտյան երաժշտությունից դեպի արևելյան երաժշտությունը, մեծ ու գեղեցիկ ծրագրիրներով, որոնց գործ դառնալուն առհավատչյա են իր խոշոր տաղանդն ու փայլուն պատրաստությունը . . .
Ալեքսանդր Գլազունով
Սպենդիարովը հափշտակվեց իր ժողովրդի երաժշտությունը գեղարվեստական մեծ բարձրության հասցնելու խնդրով, և ստեղծագործական այդ մարզում նա իրեն հավասարը չունի:
Որպես անհատ Սպենդիարովը վայելում էր համընդհանուր սեր: Նա շատ հմայիչ, բյուրեղյա ազնվությամբ, համեստ և անչափ բարի մարդ էր:
Որպես անհատ Սպենդիարովը վայելում էր համընդհանուր սեր: Նա շատ հմայիչ, բյուրեղյա ազնվությամբ, համեստ և անչափ բարի մարդ էր:
Արամ Խաչատրյան
Երբ երաժշտությունը քեզ դուր է գալիս, թվում է, թե այն դու ես գրել: Սպենդիարյանի երաժշտությունը ես այդպես եմ ընկալում:
Ավետիք Իսահակյան
Այդ մեծատաղանդ մարդուց առաջին հանդիպումիս այն տպավորությունը ստացա, որ նա այս աշխարհի մարդ չէ: Նրա ոտները հազիվ էին դիպչում այս երկրին. նրա հոգին` իր մտորումներով և երազանքներով, բարձր ոլորտների, բարձր սֆերաների բնակիչ էր: Իր մեջ ամփոփված այդ փխրուն մարդը լսում էր ձայներ, որոնք մեզ մատչելի չէին:
Դմիտրի Շոստակովիչ
Սպենդիարովի երաժշտությունը լի է սքանչելի թարմությամբ, անկեղծությամբ, կերպարային արտահայտչականությամբ և հայկական մշակույթի հետ օրգանական կապով…
Առնո Բաբաջանյան
Հպարտ եմ, որ մեր հայկական երաժշտության մեջ մի այնպիսի կոմպոզիտոր է եղել, առանց որի հրաշալի ստեղծագործական ժառանգության այժմ արդեն չի կարելի պատկերացնել հայկական երաժշտությունը: Որքան մեծ կլիներ մեր կորուստը, եթե չլիներ Ալեքսանդր Սպենդիարյանը:
Ռոմանոս Մելիքյան
Մի աղբյուր ցամաքեց, որից ծով պիտի ծնվեր:
Ալեքսանդր Հարությունյան
Շատ սերունդներ են հիացել Սպենդիարյանի սքանչելի երաժշտությամբ և դեռ շատերն են հիանալու, քանի որ այդ երաժշտությունը մարդկանց սրտերը լցնում է լույսով ու բարությամբ, նրա երաժշտությունն անմահ է:
Այն հեռավոր տարիներին Սպենդիարյանի կախարդական գրիչը ստեղծում էր սքանչելի, նրբակերտ կոլորիտով ու գույնով, արևավառ ստեղծագործություններ` «Երևանյան էտյուդները», որն այն ժամանակ զարմանալիորեն համահնչյուն էր Սարյանի արևով ողողված կտավներին:
Այն հեռավոր տարիներին Սպենդիարյանի կախարդական գրիչը ստեղծում էր սքանչելի, նրբակերտ կոլորիտով ու գույնով, արևավառ ստեղծագործություններ` «Երևանյան էտյուդները», որն այն ժամանակ զարմանալիորեն համահնչյուն էր Սարյանի արևով ողողված կտավներին:
Արտեմի Այվազյան
Սպենդիարովը դարձավ ոչ միայն իմ ուսուցիչը, այլև իմ մտերիմ ընկերը: Նա երաժշտական փայլուն տաղանդի և բյուրեղյա մաքրության հոգու տեր մարդ էր: Նրա տաղանդը մի տեսակ առանձնահատուկ էր` ինքնատիպ ու գերող:
Ալեքսանդր Թամանյան
Ալեքսանդր Սպեդիարյանն անսահման լավ մարդ էր, սիրալիր էր և նուրբ… Միշտ ձգտում էր ամեն մեկի համար մի լավ բան անել:
Մաքսիմիլիան Շտեյնբերգ
Նա հազվագյուտ գրավիչ և բացառիկ համեստ մարդ էր: Իր ստեղծագործությունների նկատմամբ վերին աստիճանի պահանջկոտ էր և երբեք իր երկերը լույս աշխարհ չէր հանում, մինչև դրանք վերջին մանրուքներով հանդերձ չմշակեր:
Ֆաինա Ռանևսկայա
Կան մարդիկ ում հետ հանդիպումը տոն է: Ինձ համար տոն էր կոմպոզիտոր Սպենդիարովի հետ հանդիպումը: Եվ հիմա, երբ ես հիշում եմ այդ մաքուր, բարի մարդուն, հոգիս լուսավորվում է:
Սերգեյ Վասիլենկո
Նա ճիշտ ուղի էր ընտրել և, անկասկած, առաջինն էր, որ սկսեց մշակել հայկական ֆոլկլորը սիմֆոնիզմի մեջ:
Էդուարդ Միրզոյան
Ալեքսանդր Սպենդիարյանը օպերային ամենամեծ դրամատուրգներից մեկն էր: «Ալմաստի» պարտիտուրան կատարյալ է: Ամեն մի շփումը դրա հետ բերում է մի նոր անհայտ գեղեցկության բացահայտման:
Մարիա Մաքսակովա
Սպենդիարովի «Ալմաստ» օպերան վառ ազգային ստեղծագործություն է: Դրա մեջ արտացոլված է հայկական մելոսի ողջ գեղեցկությունը: