Մայիսի 8-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում հերթական անգամ թևածում էր բալյանական շունչը: Այս անգամ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին իրենց մեծարանքն ու նվիրումն էին բերել նրա երիտասարդ երաժիշտ գործընկերները՝ ԵՊԿ պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը, օպերային երգչուհի Նարինե Անանիկյանը, օպերային երգիչ Արսեն Գևորգյանը: Նրանք հանդես եկան համերգային ծրագրով. հնչեցին Վ. Բալյանի՝ Ս. Կապուտիկյանի և Ե. Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված ռոմանսներ...
Ապրիլի 25-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում նշվեց կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ, խմբավար, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Սուրբ Մովսես Խորենացու մեդալակիր, ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե շքանշանակիր, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանի 100-ամյակը...
Չխախտելով ավանդույթը, այս տարի էլ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի էստրադային վոկալ և ազգային նվագարանների բաժնի առաջին դասարանցիների «Նորամուտը» կայացավ կոմպոզիտորի տուն-թանգարանում...
Տեղի ունեցավ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի և Վաղարշապատի համայնքապետարանի «Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոց»ի համատեղ կազմակերպած միջոցառումը՝ նվիրված Ռոմանոս Մելիքյանի ծննդյան 140-ամյակին...
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դասախոս, այժմ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատող երաժշտագետ Նինա Հակոբյանի զեկույցը Արցախի ականավոր դեմքերից մեկի՝ պետական, հասարակական գործիչ Բորիս Հարությունյանի մասին Սպենդիարյանի տուն-թանգարանի հյուրընկալ հարկի տակ էր հավաքել Արցախցի մեր հայրենակիցներին...