Վլադիլեն Բալյան 100
Ապրիլի 25-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում նշվեց կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ, խմբավար, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Սուրբ Մովսես Խորենացու մեդալակիր, ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե շքանշանակիր, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանի 100-ամյակը:
Օրը նշանավորվեց բալյանական երգերի նոր ձայնասկավառակի շնորհանդեսով: Ձայնասկավառակի նախաձեռնությունը կոմպոզիտորի թոռան՝ Տիգրան Հախումյանին է: Ընդգրկվտած 2 երգաշարը կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը (սոպրանո): Երեկոյի ընթացքում ընչեցին «Անցածը ետ չի դառնա» և «Այստեղ առու կա մարմանդ» երգերի ձայնագրությունները, իսկ ևս երկու երգի բանաստեղծական տողեր էլ ներկայացրեց ասմունքող Աննա Միքայելյանը: Վ. Բալյան մարդու և գործչի մասին ցուցադրվեց վավերագրական տեսանյութ ( հեղինակ՝ տուն-թանգարանի ավագ գիտաշխատող՝ Ի. Խաչատրյան), իսկ իրենց հուշերը պատմեցին դահլիճում ներկա մտավորականները. Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, կոմպոզիտորի որդին՝ ճարտարապետ Կարեն Բալյանը, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Ալինա Փահլևանյանը, Արմեն Բուդաղյանը, Թովմաս Պողոսյանը, Սվետլանա Նավասարդյանը, արվեստաբան Ռուզան Սարյանը, ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը:
Ի նշան Վ. Բալյանի հիշատակի առջև իր խոնարհումի՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ս. Նավասարդյանը շոպենյան մանրանվագների մի փունջ պարգևեց ներկաներին, իսկ իր խոսքում նշեց , որ Վլադիլեն Բալյանը գտել էր կյանքը ընբռնելու բանալին ու տիրապետում էր ապրելու արվեստին: