«Կոմպոզիտորի կյանքի ճանապարհը․ Ալեքսանդր Սպենդիարյան»
Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին նվիրված միջոցառումների շարքում նոյեմբերի 7-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ «Կոմպոզիտորի կյանքի ճանապարհը․ Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերազարդ կենսապատման շնորհանդեսը:
Գիրքը հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ: Այն նախատեսված է պատանիների համար։
Մտահղացումը Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանինն է: Կենսապատումը հեղինակել է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Եղիազարյանը:
Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքի պատմությունը ներկայացված է հուշերի ու փաստերի համադրմամբ՝ ճամփորդական օրագրության ոճով: Գրքում զետեղված QR-կոդերի միջոցով կարելի է ունկնդրել Սպենդիարյանի երաժշտական գանձարանից ընտրված երկեր և ծանոթանալ նրա նամակագրական ժառանգության հատվածներին՝ բնագրի լեզվով: Գրքի լույսընծայման ողջ աշխատանքը իրականացրել է «Զանգակ» հրատարակչությունը:
«Կոմպոզիտորի կյանքի ճանապարհը․ Ալեքսանդր Սպենդիարյան» գիրքը ստեղծող հեղինակները լիահույս են, որ այն մի գեղեցիկ նվեր կլինի ոչ միայն Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին, այլև պատանի հայ ընթերցողի համար՝ մեր նոր սերնդին նորովի հաղորդակցելով մեծ կոմպոզիտորի և մեծ հայի կյանքին, ստեղծագործական ուղուն և հարուստ երաժշտական ժառանգությանը: