«ԳԵՎՈՐԳ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ» ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
01/10/2010
Սեպտեմբերի 30-ին տուն-թամգարանում բացվեց դիրիժոր Գևորգ Բուդաղյանի ծննդյան 111-ամյակին նվիրված ցուցադրություն: Ներկա էին Բուդաղյանի մտերիմներն ու ուսանողները: Բացման խոսքում տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նշեց Բուդաղյանի անգնահատելի դերը Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության տարածման և հանրահռչակման գործում: Ելույթ ունեցան կոնսերվատորիայի պրոֆեսորներ` Ալինա Փահլեվանյանը, Արաքսի Սարյանը, Իրինա Տիգրանովան, ժաննա Զուրաբյանը, կոմպոզիտոր` Վլադիլեն Բալյանը, օպերային թատրոնի դիրիժոր,պրոֆեսոր Յուրի Դավթյանը, երաժշտագետ Մանյակ Խարազյանը: Անկեղծ ու տրամադրող մթնոլորտում նրանք պատմեցին իրենց հուշերը Գևորգ Բուդաղյանի մասին, որոնցում արտացոլվում էր մեծ դիրիժորի, ուսուցչի և մարդու վերաբերմունքը նրա գործ և ուսանողների նկատմամբ:
Դիրիժորի ծննդյան տոնին մի ուրույն ընծա դարձավ նրա անունը կրող Ավանի արվեստի դպրոցի սաների և կոնսերվատորիայի պրոֆեսոր` Ռաֆայել Հակոբյանցի դասարանի ուսանողների ելույթները: Ցերեկույթը եզրափակեց Արմեն Բուդաղյանը, որն իր շնորհակալական խոսքն ասաց ցուցադրության կազմակերպիչ տուն-թանգարանի բաժնի վարիչ Աստղիկ Հարությունյանին, ինչպես նաև թանգարանին նվիրեց Սպենդիարյանի ստեղծագործությունների լիակատար ժողովածուի 10-րդ հատորը: