Համերգ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 139-ամյակին
04/11/100
Նոյեմբեր 2-ին Ալ. Սպենդիարյանի շիրիմի մոտ /Ազգային Օպերայի և Բալետի թատրոնի բակում/ տեղի ունեցավ խնկարկում և բացօթյա համերգ, նվիրված կոմպոզիտորի ծննդյան 139-ամյակին: Լարային կվարտետի կատարմամբ ներկաները ունկնդրեցին կոմպոզիտորի չորս ստեղծագործություն` Մենուետ, Ռոնդո, Վալս, Ֆուգա: Միջոցառմանը մասնակցում էին կոմպոզիտորի անունը կրող երաժշտական դպրոցի, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի, Տերնոպոլի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի, կոնսերվատորիայի կոլեկտիվները, մի շարք արվեստագետներ ու մտավորականներ:
Իրենց խոսքում տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն ու Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի տնօրեն Սամվել Սահակյանը նշեցին հայ երաժշտական մշակույթի զարգացման գործում Սպենդիարյանի դերի ու նշանակության մասին: