«Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում»
12/11/2010
Նոյեմբերի 9
«Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» կրթամշակութային ծրագրի շրջանակում կայացավ Աջափնյակի Գեղագիտական դաստիարակության կենտրոնի սաների գեղանկարչության, բատիկայի, ուլունքագործության աշխատանքների ցուցահանդեսը՝ սպենդիարյանական թեմաներով: Ցուցահանդեսին մասնակցում էին 30 աշակերտ:
Համերգային ծրագրով հանդես եկան կենտրոնի «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնը՝ «Էնզելի»-ի բեմադրությամբ, երաժշտական բաժնի լավագույն սաները, ինչպես նաև դպրոցի ուսուցիչները:
Մշակույթի փոխնախարար Արևիկ Սամուելյանը և տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, գեղագիտական կենտրոնի տնօրեն Նորա Աղագուլյանը իրենց խոսքում նշեցին երիտասարդ սերնդի գեղագիտական զարգացման գործում նման կրթամշակութային ծրագրերի կարևորության մասին:
Տուն-թանգարանի տնօրինության կողմից կենտրոնին հանձնվեց շնորհակալագիր՝ «Մեկ օրՍպենդիարյանիտուն-թանգարանում» կրթամշակութային ծրագրին մասնակցության համար: Ինչպես նաև հինգ լավագույն նկարչական աշխատանքների հեղինակներ` Շուշան Եսայանը «Երեք արմավենի», Ռաֆայել Ղազարյանը «Այ վարդ», Աշխեն Հովհաննիսյանը «Ալմաստ», Հրաչյա Հարությունյանը «Ալմաստ», Մերի Մխիթարյանը «Այ Վարդ» ստեղծագործությունների համար արժանացան նվերների: