«Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում»
18/05/2010
«Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» կրթամշակութային ծրագրի շրջանակներում Մայիսի 12-ին կայացավ Նոր նորք վարչական տարածքի Սարգիս Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի երեխաների «Սպենդիարյանի ստեղծագործությունների թեմաներով» նկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Համերգով հանդես եկան դպրոցի երաժշտական բաժնի լավագույն սաները, որոնք ներկայացրեցին Սպենդիարյանի եվ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Սպենդիարյանի «Էնզելի» ստեղծագործության հիման վրա խորեոգրաֆիկ բեմադրությամբ հանդես եկան պարային բաժնի սաները:
Թանգարանի այս նախաձեռնությունը ողջունեց Նոր-Նորք վարչական տարածքի մշակույթի վարչության պետ Արմեն Ալավերդյանը:
Տուն-թանգարանի տնօրինության կողմից դպրոցին հանձնվեց շնորհակալագիր՝ «Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» կրթամշակութային ծրագրին մասնակցության համար: Երեք լավագույն նկարչական աշխատանքների հեղինակները արժանացան նվերների՝ Կլարա Սիմոնյանը «Երեք արմավենի», Քրիստինե Նազարյանը «Երեվանյան էտյուդներ», Վահան Մեսրոպյանը «Ալմաստ» ստեղծագործությունների համար: Ավանդույթի համաձայն մասնակիցներին նվերներ հանձնեց կանադահայ երիտասարդ ռեժիսոր Արազ Արթինյանը: