«Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում»
19/04/2010
«Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» կրթամշակութային ծրագիրը տուն-թանգարանը կազմակերպում է արվեստի դպրոցների հետ: Ծրագիրը նպաստում է Սպենդիարյանի ստեղծագործությունների տարածմանը, երեխաների մոտ բարձր արվեստի նկատմամբ ճաշակի ձևավորմանը, ինչպես նաև կապում է նրանց թանգարանի հետ:
Ապրիլի 16-ին այս ծրագրի շրջանակներում կայացավ Աջափնյակ վարչական տարածքի Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի երեխաների «Սպենդիարյանի ստեղծագործությունների թեմաներով» խեցեգործության և նկարչության աշխատանքների ցուցահանդեսը: Համերգով հանդես եկան արվեստի դպրոցի երաժշտական բաժնի լավագույն սաները, որոնք ներկայացրեցին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Տուն-թանգարանի տնօրինության կողմից պատվոգրի արժանացան երեք մասնակից՝ երաժշտական լավագույն կատարման համար՝ Հայկ Դադայանը, լավագույն նկարչական աշխատանքի համար Հայկուհի Մինասյանը և լավագույն ու ինքնատիպ խեցեգործական աշխատանքի համար՝ Զարուհի Հավհաննիսյանը:
Մասնակիցներին նվերներ հանձնեց կանադահայ երիտասարդ ռեժիսոր Արազ Արթինյանը: Այն արվեստի դպրոցները, որոնք կցանկանան մասնակցել այս ծրագրին կարող են կապվել տուն-թանգարանի հետ: