«Թանգարանը դպրոցում»
20/02/10
Փետրվարի 5-ին «Թանգարանը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակներում տուն-թանգարանում տեղի ունեցավ միջոցառում Կոտայքի մարզի Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցիների մասնակցությամբ:
Այս ծրագրի նպատակն է դպրոցականներին կապել տուն-թանգարանի հետ և նրանց մեջ ձևավորել ճաշակ բարձր արվեստի նկատմամբ: Թանգարանի գիտաշխատող Ս. Արսենյանը արվեստի դասի շրջանակներում սլայդերի, երաժշտության ունկնդրման, դասախոսության միջոցով 10-րդ դասարանցիներին ներկայացրեց Սպենդիարյանի կյանքն ու գործունեությունը` անդրադառնալով մասնավորապես նրա «Երեք արմավենի» սիմֆոնիկ ստեղծագործությանը:
Աշակերտները իրենց տպավորությունները արտահայտեցին նկարների միջոցով: Տուն-թանգարանում տեղի ունեցավ այդ նկարների ցուցահանդեսը «Երեք արմավենի» խորագրով: Երեք լավագույն աշխատանքները տուն-թանգարանի տնօրինության կողմից արժանացան հատուկ մրցանակի: