«Թանգարանների գիշեր»
24/05/2010
2005թվականին Ֆրանսիայի թանգարանների տնօրենների խորհուրդը ստեղծեց «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառումը, որի նպատակն է միավորել եվրոպական թանգարաններին մեկ ընդհանուր իրադարձության շուրջ՝ ստեղծագործական մոտեցմամբ: Այն հնարավորություն է տալիս լայն հասարակական խավերին այցելել թանգարաններ և ծանոթանալ նրանց հավաքածուներին: Այսօր այս միջոցառմանը միացել են աշխարհի 2500 թանգարան:
Մայիսի 15-ին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում կազմակերպված «Թանգարանների գիշեր»-ը կրում էր «Սերունդների մշակութային երկխոսություն» խորագիրը: Երեկոն ընդգրկուն էր ու բազմազան, և ըստ «Թանգարանների գիշեր»-ի ավանդույթի, ծավալվեց 18:00-ից մինչ ուշ գիշեր:
Հանդիպումները հայտնի նկարիչ Վալմարի և իր դստեր` դիզայներ-նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանի, երաժիշտներ` կոմպոզիտոր Արամ Սաթյանի, դիրիժոր Կարեն Դուրգարյանի, սիրված դերասաններ Նարեկ Դուրյանի և Նարինե Գրիգորյանի հետ անցան ջերմ ու մտերմիկ մթնոլորտում:
Սրահները լեցուն էին բազմաշերտ լսարանով: Երևանի պետ. համալսարանից, Բժշկական համալսարանից, Թատերական ինստիտուտից, Կոնսերվատորիայից, Գեղարվեստի Ակադեմիայից, Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանից, Գլաձոր համալսարնից ուսանողները ակտիվ երկխոսություն էին վարում հրավիրված արվեստագետների հետ, ստանում իրենց հուզող հարցերի պատասխանները, անմիջական շփման ընթացքում ծանոթանում նրանց արվետին:
Այս բուհերի երիտասարդները իրենց գեղարվեստական ելույթներով հարստացրեցին երեկոն և հաճելի ու անմոռաց պահեր պարգևեցին այցելուներին:
Պատշգամբում հավաքված Գեղարվեստի Ակադեմիայի ուսանողները իրենց տպավորությունները հանձնում էին կտավին և նվիրում դրանք հյուրերին` որպես հուշ տուն-թանգարանում անցկացրած երեկոյից: Սպենդիարյանի կերպարանքով Թատերական ինստիտուտի մի երիտասարդ ուսանող, շրջում էր թանգարանում՝ նվիրելով հյուրերին իր ստեղծագործությունների ձայնասկավառակները:
Երեկոն լցված էր երիտասարդական տաք և անկաշկանդ ջերմությամբ: