Հոբելյանական համերգ
01/12/11
Նոյեմբերի 18-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Հայատանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ` դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ սիմֆոնիկ երաժշտության հոբելյանական համերգ` նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 140-ամյակին: Համերգի ներածական խոսքով հանդես եկավ երաժշտագետ Նոնա Ոսկանյանը: Ծրագրում ընդգրկված էին Ալ. Սպենդիարյանի սիմֆոնիկ կտավները, որոնցից շատերը երկար տարիներ չէին կատարվել: Հնչեցին «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը,«Ղրիմյան էսքիզների» առաջին շարքը, «Էնզելին», «Էտյուդներ հրեական թեմաներով» ստեղծագործությունը: Կատարվեցին նաև սիմֆոնիկ և վոկալ հատվածներ «Ալմաստ» օպերայից` «Պարսկական քայլերգը», «Աղջիկների պարը», «Դավաճանություն» սիմֆոնիկ պատկերն ու «Աշուղի արիան»` Պերճ Քարազյանի (Աշուղ) և Քրիստինե Սահակյանի (Ալմաստ) կատարմամբ: Համերգի ավարտին առաջին անգամ Հայաստանյան բեմում հնչեց Ռիխարդ Շտրաուսի «Վարդերի ասպետը» օպերայից մի հատված` Մարինե Դեինյանի, Մագդա Մկրտչյանի և Քրիստինե Սահակյանի կատարմամբ: |