«Երաժշտական ուրբաթ» - Արամ Քաթանյան
02/06/11
Մայիսի 27-ին «Երաժշտական ուրբաթ»-ը նվիրված էր դիրիժոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արամ Քաթանյանի ծննդյան 85 ամյակին: Ներկա էին դիրիժորի աշակերտները, գործընկերներն ու մտերիմները: Ելույթ ունեցան ԵՊԿ –ի պրոֆեսորներ` Սուսաննա Մարտիրոսյանը, Ռաֆայել Հակոբյանցը, Սիգիզմունդ Ներսիսյանը, երաժշտագետ Ալինա Փահլևանայնը, կոնցերտմայստեր Վիլեն Չարչողլյանը, դիրիժոր Կարեն Լավչյանը, հեռուստա և ռադիո մեկնաբան Վարուժան Պլուզյանը և ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանը: Նրանք նշեցին, որ
Արամ Քաթանյան բազմակողմանի զարգացած արվեստագետ էր, փայլուն անհատականություն, խստապահանջ մանկավարժ, չեր սիրում «միջակությունը» արվեստում և մարդկային հարաբերությունների մեջ:
Քաթանյանի գործունեությունը օպերային թատրոնում դարձավ ստեղծագործական մոտեցումների իրագործման մի նոր փուլ: Նրա ղեկավարությամբ Երևանում առաջին անգամ իրականացան Ստրավինսկու «Էդիպ արքա», Բերնսթայնի «Վեստսայդյան պատմություն», Մենոտտիի «Հյուպատոսը», Բելինիի «Նորմա», Հարությունյանի «Սայաթ-Նովա», Խաչատրյանի «Սպարտակ», Եղիազարյանի «Անուրջների լիճը» բեմադրությունները: «Երաժշտական ուրբաթներ»-ի ավանդույթի համաձայն միջոցառումը եզրափակվեց համերգով: Ելույթ ունեցան կոնսերվատորիայի ուսանողներ Արմինե Հարությունյանը, Նունե Գրիգորյանը, Հովհաննես Գրիգորյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Եպրաքսիա Պողոսյանը, Ջուլիետա Ամիրխանյանը, Արման Նշանյանը: Նրանք կատարեցին արիաներ և զուգերգեր Մոցարտի, Վերդիի, Գունոյի, Խրեննիկովի, Տիգրանյանի օպերաներից: