«Երաժշտական ուրբաթ» - Թամար Շահնազարյան
04/05/11
Ապրիլի 15-ին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում մեկնարկեցին «Երաժշտական ուրբաթները»: Առաջին ցերեկույթը նվիրված էր մանկավարժ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ,երգչուհի Թամար Շահնազարյանի ծննդյան 110 ամյակին: Թանգարանի դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ մթնոլորտը` ջերմ ու անկեղծ: Ներկա էին Թամար Շահնազարյանի ուսանողները, որոնցից շատերը պրոֆեսորներ են և դասավանդում են Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայում: Իրենց հուշերը պատմեցին` Ելենա Վարդանյանը, Սուսաննա Մարտիրոսյանը, Սվետլանա Կոլոսարյանը, Կոնստանտին Սիմոնյանը, Նոնա Մելքումովան, Վալերի Հարությունյանը, Ռուբեն Կուբելյանը և ուրիշներ: Թամար Շահնազարյանին հիշելիս յուրաքանչյուրը ներկայացրեցին իրենց ուսուցչի` մանկավարժի, և մարդու բարոյական և կրթող կերպարը:
Ելույթ ունեցան երիտասարդ երգիչները, որոնք ուսանում են Թամար Շահնազարյանի սաների դասարանում: Շարունակելով սերնդափոխության այս երթը` նրանցից յուրաքանչյուրը հավատարիմ է մնում Թամարա Շահնազարյանի մանկավարժական սկզբունքներին: