«Երաժշտական ուրբաթ» - Միհրան Երկաթ
05/05/11
Ապրիլի 22- ին «Երաժշտական ուրբաթ»-ը նվիրված էր ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Միհրան Երկաթի ծննդյան 90 ամյակին: Միջոցառմանը ներկա էին նրա հարազատները, խաղընկերները, նրա արվեստի սիրահարները: Աննա Մարիկյանը,Վարուժան Պլուզյանը, Ալիս Հեքիմբաշյանը, Կոնստանտին Սիմոնյանը, Ռաֆայել Հակոբյանցը պատմեցին իրենց հուշերը Միհրան Երկաթի կյանքի ու գործունեության, նրա կերտած անկրկնելի կերպարների, արտիստական կեցվածքի, գեղեցիկ բարիտոնային ձայնի, մարդկային բարձր հատկանիշների մասին:
Միջոցառումը եզրափակվեց համերգով: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ հնչեցին հայ և եվրոպացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ: Հիշատակի ցերեկույթը ամբողջացվեց Միհրան Երկաթին նվիրված ժամանակավոր ցուցադրությամբ: