Գիտաժողով` «Սպենդիարյանը ԵՎ ժամանակը»
06/12/11
Նոյեմբերի 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի նորաբաց դահլիճում կայացավ կոմպոզիտորի ծննդյան 140-ամյակին նվիրված գիտաժողով` «Սպենդիարյանը և ժամանակը» խորագրով:
Գիտաժողովը բացեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ով ընթերցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանիուղերձը:
Գիտաժողովը նախագահում էր արվեստագիտության թեկնածու, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանը:
Մասնակցում էին Երևանի, Գյումրիի, Ստեփանակերտի երաժշտական հաստատություններից և թանգարաններից:
Զեկույցների թեմատիկ շրջանակը լայն էր և ընդգրկուն: Ալեքսանդր Սպենդիարյանի մարդկային կերպարը և նրա հարաբերությունները ժամանակակիցների հետ բացահայտող զեկույցներով հանդես եկան Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը /«Ալեքսանդր Սպենդիարյան և Մարտիրոս Սարյան` ազգային մշակույթի նվիրյալներ»/, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Տիգրան Սարգսյանը /«Ալ. Սպենդիարյանի կերպարը ժամանակակիցների հուշերում»/ և տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Լուսինե Մեյմարյանը /«Մեր մեծերը` Ալ. Սպենդիարյան և Ալ. Թամանյան»/:

Ալ. Սպենդիարյանի վոկալ ստեղծագործություններին անդրադարձան արվեստագիտության թեկնածու, Երևանի պետական կոնսրվատորիայի դասախոս Աննա Խաչատրյանը /“Ал. Спендиаров и М. Горький. Баллада для баса с оркестром “Рыбак и фея”/, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի երաժշտական քոլեջի վոկալ բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Նուբար Գեղամյանը /«Ալ. Սպենդիարյանի վոկալ ստեղծագործությունների սյուժետային թեմատիկան» /:
Կոմպոզիտորի գործիքային ստեղծագործությունների տեսական վերլուծություններով հանդես եկան արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Ժաննա Զուրաբյանը /«Դուն էն գլխեն» երգի վերակերպավորումները Ալ. Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներ»-ում/ արվեստագիտության թեկնածու, Երևանի պետ. կոնսերվատորիայի դոցենտ Ռուբեն Սմբատանը/ «Ալ. Սպենդիարյանի ջութակի պիեսները»/, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատող Շուշան Հյուսնունցը /«Ալ. Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերի ժանրային բնորոշումների շուրջ»/:
Ալեքսանդր Սպենդիարյանի և հայ աշուղական արվեստի փոխառնչությունների մասին խոսեց արվեստագիտության թեկնածու, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի դասախոս Հասմիկ Հարությունյանը /«Ալ. Սպենդիարյանը և հայ աշուղական արվեստը»/, իսկ թատերական արվեստի առնչության մասին զեկույցով հանդես եկավ արվեստագիտության թեկնածու, արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Իդա Բաբայանը /“Алмаст” Ал. Спендиаряна в интерпретации В. Аджемяна”/:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Աննա Ասոյանը ներկայացրեց Ալ. Սպենդիարյանի կերպարը տուն-թանգարանի այցելուների տպավորությունների համատեքստում /Ալեքսանդր Սպենդիարյանը և տուն-թանգարանը այցելուների տպավորություններում/, իսկ Երևանի պետ. կոնսերվատորիայի դասախոս, երաժշտագետ Նոնա Ոսկանյանը պատմեց Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտագիտական մասնագիտական դպրոցի ստեղծման և գործունեության մասին /20-րդ դարի հայ երաժշտական մշակույթը և Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը/:
Գիտաժողովը եզրափակեց արվեստագիտության թեկնածու, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանը/“Пространственно-графический анализ спектакля “Полет над городом”/: