«Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում»
10/06/11
Հունիսի 8-ին կայացավ «Մեկ օր Սպենդիարյանի տուն-թանգարանում» կրթամշակութային միջոցառումը: Նոր Նորք վարչական տարածքի Սարգիս Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի երեխաները ավանդույթի համաձայն ներկայացան «Սպենդիարյանի ստեղծագործությունների թեմաներով» նկարչական աշխատանքների ցուցահանդեսով: Միջոցառումը սկսվեց էքսկուրսիայով, այնուհետև կայացավ համերգ դպրոցի վոկալ, լարային,դաշնամուրային , պարային, հարվածային բաժիններում ուսանող աշակերտների մասնակցությամբ: Ելույթ ունեցավ նաև դպրոցի երգչախումբը:
Տուն-թանգարանի տնօրինության կողմից պատվոգրերի արժանացան Ալբերտ Բարսեղյանը` «Ղրիմյան էսքիզներ» լավագույն նկարչական աշխատանքի համար և Էրիկ Ղազարյանը` լավագույն երաժշտական կատարման համար: Թանգարանի բարեկամ բանաստեղծուհի Սոնա Վանի կողմից նվերների արժանացան Լուսինե Խաչատրյանը, Խաչիկ Անդրեասյանը և Մարգո Սարգսյանը: